Սևանի համայնքային գրադարանը համալրվել է նոր գրքերով
09/08/2025
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ․ Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանը «Նյումեգ» հրատարակչության և «Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության համագործակցության արդյունքում համալրվել է 500 կտոր նոր ու հանրամատչելի գրքերով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, օրերս համայնքի Վ. Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանում հյուրընկալվել են «Նյումեգ» հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը, գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը, «Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության մարկետինգի և հաղորդակցությունների բաժնի ղեկավար Զարինե Եղիազարյանը, հրատարակչության և ընկերության ներկայացուցիչներ:
«Գրքի նվիրատվության արարողությանը մասնակցել են Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, «Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի գրադարանավարներն ու աշխատակիցները, ընթերցասեր սևանցիներ:
Գրադարանի այցելուները և ընթերցողներն այսուհետ հնարավորություն կունենան ընթերցելու ժամանակակից գեղարվեստական, գիտահանրամատչելի, պատմական, մանկական, փաստավավերագրական գրականություն, որի անհրաժեշտությունը մեր օրերում առավել քան կարևորվում է:
Սա նաև լավագույն հնարավորություն է՝ գրադարաններում կազմակերպելու քննարկումներ, հանդիպումներ»,-նշեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։
Կարդա նաև
«NEWMAG WINTERFEST 2026»-Ը ՆՇԱՆԱՎՈՐՎԵԼ Է 4 ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՈՎ
Հետաքննություն սկսելուց առաջ ամեն մարդ նախ ինքն իրեն պետք է հետաքննի. Մարիաննա Հակոբյան
«Հենրիխը հայ ազգի համար իրական արժեք է». Մխիթարյանի գրքի երեւանյան շնորհանդեսը
Երևանում կայացել է Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գրքի շնորհանդեսը