«Նոր գիրք»-22/26. Մոեմ, Պերո, Պալեան
06/08/2026
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Թարգմանական գրականություն. Սոմերսեթ Մոեմ, «Թատրոն»
Ջուլիա Լամբերթը՝ վեպի խելացի և հմայիչ հերոսուհին, միահեծան իշխում Է անգլիական բեմում. նրա անձական կյանքն ու ստեղծագործական ուղին առավել բարեհաջող չէին կարող դասավորվել։ Բայց հափրանքն ամենևին Ջուլիայի սրտով չէ, և նա հուզումնալի սիրավեպի մեջ է մտնում աղքատ հաշվապահի հետ, որն իրենից փոքր է 25 տարով: Կյանքն ու թատրոնը, բեմն ու իրականությունը հաճախ են փոխում տեղերը: 1937-ին լույս տեսնելուց ի վեր վեպը մեծ ճանաչման է արժանացել, քանիցս բեմադրվել և էկրանավորվել:
Թարգմանությունն անգլերենից՝ Ջուլիետ Հովհաննիսյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Մանկապատանեկան գրականություն. Շառլ Պերո, «Հեքիաթներ»
Գրքում ընդգրկված են ֆրանսիացի նշանավոր հեքիաթագիր Շառլ Պերոյի ամենասիրված և ամենահայտնի հեքիաթները՝ ներկայացված ֆրանսերեն բնագրից կատարված բարձրորակ թարգմանությամբ։ Հրատարակությունը հարստացված է գեղեցիկ և գունագեղ պատկերազարդումներով, որոնք կենդանացնում են հերոսներին ու հեքիաթային աշխարհը՝ ընթերցանությունը դարձնելով առավել հետաքրքիր և տպավորիչ։ Այս գիրքը հրաշալի հնարավորություն է երեխաների և մեծահասակների համար վայելելու դասական հեքիաթների կախարդական մթնոլորտը և բացահայտելու համաշխարհային մանկական գրականության լավագույն էջերից մեկը։
Թարգմանիչ՝ Հասմիկ Թևանյան, Աստղիկ Սարիբեկյան։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Նոն ֆիքշն գրականություն. Հրայր Պալեան, «Անավարտ խաղաղություն»
Այս գրքում վերլուծվում են 1988–2025 թվականների հայ-ադրբեջանական հակամարտության ավելի քան երեք տասնամյակ տևած բանակցություններն ու միջնորդական փորձերի ձախողումները։ ՀՀեղինակը մանրամասնորեն անդրադառնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին, նաև ԱՄՆ, ԵՄ և ՌԴ զուգահեռ նախաձեռնություններին, բացահայտում կողմերի շարժառիթները, երրորդ ուժերի դերակատարությունը և բաց թողնված հնարավորությունները։ Արխիվային փաստաթղթերի, բաց աղբյուրների ուսումնասիրության հիման վրա հեղինակը ձևակերպում է բանակցային գործընթացից քաղած դասերը և առանձնացնում ձախողման հիմնական պատճառները։ Այս գրքի համար հեղինակը բացառիկ հարցազրույցներ է վերցրել ՀՀ նախկին նախագահներից և արտգործնախարարներից, գործընթացի մասնակիցներից, զրուցել միջնորդների ու մեկնաբանների հետ։
Թարգմանիչ՝ Կարեն Հարությունյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
Հրայր Պալեան
8800 ֏
Նկարագրություն
Այս գրքում վերլուծվում են 1988–2025 թվականների հայ-ադրբեջանական հակամարտության ավելի քան երեք տասնամյակ տևած բանակցություններն ու միջնորդական փորձերի ձախողումները։ Հ
Հեղինակը մանրամասնորեն անդրադառնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին, նաև ԱՄՆ, ԵՄ և ՌԴ զուգահեռ նախաձեռնություններին, բացահայտում կողմերի շարժառիթները, երրորդ ուժերի դերակատարությունը և բաց թողնված հնարավորությունները։ Արխիվային փաստաթղթերի, բաց աղբյուրների ուսումնասիրության հիման վրա հեղինակը ձևակերպում է բանակցային գործընթացից քաղած դասերը և առանձնացնում ձախողման հիմնական պատճառները։
Այս գրքի համար հեղինակը բացառիկ հարցազրույցներ է վերցրել ՀՀ նախկին նախագահներից և արտգործնախարարներից, գործընթացի մասնակիցներից, զրուցել միջնորդների ու մեկնաբանների հետ։
Կարդա նաև
5 ՆՈՐ ԳԻՐՔ՝ NEWMAG-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ «ԵՐԱԶԻ ԳԻՐՔ» 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Երազային գրքատոն` երեխաների համար ու նրանց մասնակցությամբ. տեղի ունեցավ «Երազի գիրք» մանկական փառատոնը
«ԵՐԲ ԾԱՂԿՈՒՄ Է ԾԻՐԱՆԵՆԻՆ». NEWMAG-Ի ԵՎ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՊՐՈԴՈՒԿՏԸ
«Նոր գիրք»-17/26. Հարությունյան, Լևի, Ամիչիս