Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Մեդիալուսաբանում

«Երևանյան բեսթսելեր». «Փողի հոգեբանությունը» գիրքն

«Երևանյան բեսթսելեր». «Փողի հոգեբանությունը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, հունիս, 2025

08/04/2025

newmag-y-n

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ հունիսի վաճառքների։

Մորգան Հաուզելի «Փողի հոգեբանությունը» առաջին տեղում է։ Ինչո՞ւ են ֆինանսապես կրթված մարդիկ երբեմն աղքատանում, իսկ շարքային աշխատողները՝ միլիոնատերեր դառնում։ Ինչպե՞ս է հնարավոր լինել բարձրագույն կրթությամբ ներդրող, բայց, փողի հետ գործ ունենալիս, անհաջողակ։ Ֆինանսական հաջողությունը սոսկ գիտելիքի արդյունք չէ։ Այն ավելի խորքային է և կապված է մարդու վարքագծի, որոշումների, բնավորության ու ընտանեկան պատմության հետ։ Մորգան Հաուզելը ներկայացնում է փողի վերաբերյալ մեր վարքի լավագույն ուղեցույցը։ «Փողի հոգեբանությունը» գիրքը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է մտածել փողի մասին, ինչպես խուսափել ֆինանսական թակարդներից և ինչպես կայացնել կայուն ու խելամիտ որոշումներ՝ բյուջեից կամ մասնագիտական փորձից անկախ։

Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն առեղծվածը» երկրորդ տեղում է։ Օգ Մանդինոն այս գրքում մարդկանց տարանջատում է երեք խմբի՝ կամքի ուժ դրսևորող մարդիկ, ցանկություն ունեցող մարդիկ և ճակատագրի նախախնամությանը տրվող մարդիկ։ Կախված այն բանից, թե որ խմբին ենք մենք պատկանում՝ ստանում ենք այն, ինչին արժանի ենք։ Մենք ենք ինքներս մեզ կերտողը, մեր ճակատագիրը տնօրինողը, ուրեմն, որոշենք, թե որ խմբում ենք ցանկանում լինել:

Երրորդ տեղում է Ռոբին Շարմայի «Հրովարտակ՝ ուղղված ամենօրյա հերոսին» գիրքը։ Համաշխարհային մակարդակի բանախոս, հանրահայտ ընկերությունների բիզնես-մարզիչ, համաշխարհային ճանաչում և փառք վայելող անհատների խորհրդատու, բազում մոտիվացիոն գրքերի հեղինակ Ռոբին Շարման ընթերցողի դատին է հանձնում իր հերթական բեսթսելերը՝ «Հրովարտակ՝ ուղղված ամենօրյա հերոսին» գիրքը: Գրքում հեղինակը խոսում է մարդկային տաղանդների, յուրաքանչյուր անհատի մեջ թաքնված հնարավորությունների, նրա հանճարեղության, առաքինության և հերոսության մասին: Հետևեք Ռոբին Շարմայի առաջադրած կանոններին, բանաձևերին, խորհուրդներին, առաջարկներին ու հորդորներին և կյանքում կկարողանաք դառնալ հաջողակ, երջանիկ, հարուստ ( և՛ հոգեպես, և՛ ֆինանսապես) ու ինքնաբավ անհատականություն...

Բրայան Թրեյսիի «Հարստանալու քո սեփական ուղին» չորրորդ տեղում է։ Ինչպես կասեր այս գրքի հեղինակ Բրայան Թրեյսին՝ առաջին պատճառը, որ մարդիկ չեն հարստանում, այն է, որ նրանց մտքով երբեք չի էլ անցնում, թե կարող են հարստանալ: Աշխարհահռչակ ամերիկացի խոսնակ, հաջողության փիլիսոփայության փորձագետ, բազում մոտիվացիոն գրքերի հեղինակ Բրայան Թրեյսիի «Հարստանալու քո սեփական ուղին» բեսթսելերը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ապրել հարուստ և բարեկեցիկ կյանքով։

Ռոբին Շարմայի «Առօրեական ոգեշնչում» գիրքը հինգերորդ տեղում է։ «Առօրեական ոգեշնչում» գիրքը  ներառում է ամենօրյա ոգեշնչման վերաբերյալ գաղափարներ, որոնք օգնում են մարդկանց գտնել իրենց իրական նպատակը և լինել ավելի արդյունավետ, երջանիկ և հաջողակ։ Շարման մանրամասն նկարագրում է, թե ինչպես փոքր, բայց խելացի քայլերը կարող են փոխել մարդկանց կյանքը՝ զարգացնելով հավատարմություն, սեփական արժանիքների գիտակցում և կյանքը քաջաբար ապրելու կարողություն։ Այս գիրքը պարունակում է նաև շատ արժեքավոր խորհուրդներ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են դիմակայել դժվարություններին և կյանքի ընթացքում գտնել խորքային և իրական երջանկություն։

Ա․ Նալչաջյանի «Հայ ազգի ծագումը» վեցերորդ տեղում է։ Հասկանալու համար՝ ով ես և դեպի ուր ես գնում, շատ կարևոր է հասկանալ, թե որտեղից ես գալիս. «Հայ ազգի ծագումը» աշխատությունը նվիրված է հայ ազգի հոգեբանական պատմության՝ նրա ծագման և որպես էթնիկական հանրույթ, և որպես ազգ ձևավորվելու մի շարք սկզբունքային խնդիրների ուսումնասիրությանը: Հատուկ ուշադրություն է նվիրվել հայերի էթնոգենեզի սկզբնական փուլին, Հայկական լեռնաշխարհի՝ որպես իր էթնոգենետիկ հայրենիքի նկատմամբ անժխտելի առաջնային իրավունքի խնդրին: Ուսումնասիրվում են նաև այլ էթնոսների հետ հայերի առնչությունները և հայոց ազգային բնավորության որոշ խնդիրներ: Հայերի ծագման, որպես ազգ ձևավորվելու մասին առաջադրվող տեսակետն ամբողջությամբ մերժում է հայերի եկվորության մասին մտացածին և էթնոքաղաքական տեսակետից վտանգավոր, միանգամայն անընդունելի հակագիտական վարկածը:

Ռոբին Շարմայի «Մեծության ուղեցույց»-ը յոթերորդ տեղում է։ Ռոբին Շարման ընթերցողի դատին է ներկայացնում իր հերթական բեսթսելերը՝ «Մեծության ուղեցույցը»: Գիրքը հեղինակը բաժանել է 101 պայմանական մասերի, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ ամփոփում է մեկ ավարտուն միտք: Այն կօգնի Ձեզ լինել ոգեշնչված, խանդավառված, ավյունով և էներգիայով լի, ինչպես նաև կսովորեցնի երազանքներին հասնելու անկոտրում կամք ու համառություն դրսևորել:

Ինչպես նշում է Պաուլո Կոելյոն, «Ռոբին Շարմայի գրքերն օգնում են մարդկանց ամբողջ աշխարհում ապրել հիանալի կյանքով»:

Ջո Դիսպենզայի «Դառնալ գերբնական» գիրքն ութերորդ տեղում է։ Ջո Դիսպենզա. միջազգային դասախոս, հետազոտող, խորհրդատու, բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, մանկավարժ։ Դոկտոր Ջո Դիսպենզան ուսումնասիրություններ է արել նեյրոգիտության, էպիգենետիկայի և քվանտային ֆիզիկայի ոլորտներում: Համագործակցելով տարբեր գիտնականների հետ՝ մեդիտացիայի վերաբերյալ լայնածավալ հետազոտություններ իրականացնելու նպատակով, ներառյալ էպիգենետիկ փորձարկումը, ուղեղի քարտեզագրումը էլեկտրաէնցեֆալոգրամներով և անհատական էներգետիկ դաշտի փորձարկումը գազի արտանետումը պատկերող սարքով՝ նա իր գիտելիքներն է օգտագործում՝ օգնելու մարդկանց բուժվել ինչպես սովորական, այնպես էլ քրոնիկ և անգամ մահացու հիվանդություններից: Նրա իսկ համոզմամբ՝ մեզանից յուրաքանչյուրն ունի մեծության և անսահմանափակ կարողությունների ներուժ։ Եվ այս գրքում կտեսնենք, թե ինչպես են սովորական մարդիկ անում արտասովորը՝ դառնալով գերբնական: Այնպես որ, փորձենք բացահայտել մեր կարողություններն ու հմտությունները՝ վայելելու համար անսահման հնարավորություններով լի այս կյանքը:

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքն իններորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Լուկա Կայոլիի և Սիրիլ Կոլոյի «Մբապե»-ն տասներորդ տեղում է։ Կիլիան Մբապեն Բոնդի արվարձանից հասավ աշխարհի ֆուտբոլային բեմ։ Նա դարձավ պատմության մեջ ամենաթանկ պատանի խաղացողը, աշխարհի գավաթակիր հռչակվեց 19 տարեկանում։ Իր կայծակնային արագությամբ, խաղադաշտում սառնասիրտ գործողություններով և ֆուտբոլի հանդեպ նվիրումով դարձավ սերնդի խորհրդանիշ և նոր ժամանակների լեգենդ։ Լուկա Կայոլին և Սիրիլ Կոլոն ներկայացնում են Մբապեի ճանապարհը մանկությունից մինչև մեծ ֆուտբոլ, Մոնակոյից մինչև ՊՍԺ, Աշխարհի առաջնության եզրափակիչներում հաղթանակից մինչև երազանքի տապալում։ Այս գիրքը մեծ նպատակի, համառ աշխատանքի և երբեք չհանձնվելու մասին է։ Այն ոգեշնչում է երազել ու գրոհել հաղթանակի դարպասը։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1225980

Տարածել

Փողի հոգեբանությունը
Փողի հոգեբանությունը

Մորգան Հաուզել

6800 ֏

Նկարագրություն

Ինչո՞ւ են ֆինանսապես կրթված մարդիկ երբեմն աղքատանում, իսկ շարքային աշխատողները՝ միլիոնատերեր դառնում։ Ինչպե՞ս է հնարավոր լինել բարձրագույն կրթությամբ ներդրող, բայց, փողի հետ գործ ունենալիս, անհաջողակ։ Ֆինանսական հաջողությունը սոսկ գիտելիքի արդյունք չէ։ Այն ավելի խորքային է և կապված է մարդու վարքագծի, որոշումների, բնավորության ու ընտանեկան պատմության հետ։ Մորգան Հաուզելը ներկայացնում է փողի վերաբերյալ մեր վարքի լավագույն ուղեցույցը։   «Փողի հոգեբանությունը» գիրքը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է մտածել փողի մասին, ինչպես խուսափել ֆինանսական թակարդներից և ինչպես կայացնել կայուն ու խելամիտ որոշումներ՝ բյուջեից կամ մասնագիտական փորձից անկախ։