ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանը
08/20/2025
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է Newmag-ի BOOK DONATION կրթական և բարեգործական նախաձեռնությանը, որի նպատակն է համալրել Հայաստանի մարզերում համայնքային գրադարանների գրքային ֆոնդը։ Նախագիծը նպաստում է ընթերցանության մշակույթի զարգացմանը և ընդլայնում է հեռավոր բնակավայրերի բնակիչների կրթական հնարավորությունները։
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր գրադարան ստանում է Newmag հրատարակչությունից 500 նոր գիրք հայերեն լեզվով, որոնք նախատեսված են տարբեր տարիքային խմբերի և նախասիրությունների համար՝ գեղարվեստական և դասական գրականությունից մինչև մանկական, զարգացնող և մասնագիտական։ Արդյունքում՝ տասնյակ գրադարաններ ողջ Հայաստանում կթարմացնեն իրենց գրքային ֆոնդերը և զարգացման նոր խթան կունենան։
Նախաձեռնության առաջին փուլում ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Գյումրիի և Գորիսի գրադարաններին։ Հատկապես խորհրդանշական էր բանկի մասնակցությունը Գորիսում կայացած միջոցառմանը, որտեղ օգոստոսի 15-ին՝ քաղաքի օրվա առթիվ, ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ գրադարանը ստացավ արժեքավոր նվեր՝ տարբեր ժանրերի 500 նոր գիրք Newmag հրատարակչության կողմից։ Տոնական մթնոլորտում անցկացված նվիրատվության արարողությունը դարձավ հանդիսության մի մասը և ընդգծեց մարզերում մշակույթի և կրթության զարգացման կարևորությունը։
«Կրթության, մշակույթի և ինքնազարգացման աջակցությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի առաքելության կարևոր մասն է։ Մենք համոզված ենք, որ հասանելիությունը որակյալ գրականությանը խթան կհանդիսանա ընթերցանության, կրթության և ինտելեկտուալ աճի համար, հատկապես՝ երիտասարդ սերնդի շրջանում», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը։
«BOOK DONATION-ը պարզապես գրքերի նվիրատվություն չէ։ Դա միանվագ ակցիա չէ, այլ՝ երկարաժամկետ նախաձեռնություն, որի նպատակն է մարզեր վերադարձնել ընթերցանության մշակույթը, ընդլայնել հասանելիությունը գրականությանը և գրադարանները դարձնել ժամանակակից կրթական կենտրոններ։ ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությունը հնարավորություն է տալիս ընդլայնել ծրագրի ծավալները և մեծացնել դրա ազդեցությունը տեղական համայնքների զարգացման վրա», – նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է