«Ասաց՝ փրկեք, երկու տղա ունեմ, նրանց դեռ պետք եմ». հատված «Բազկամարդը» գրքից
«Զինուժ» հեռուստածրագրի լրագրող Դավիթ Դավթյանը հատված է ներկայացրել «Բազկամարդը» գրքից. «Սարգիսին վիրահատած ռազմական բժիշկ Վահան Ոսկանյանը՝ դժոխային օրվա մասին. Ջրական, 29.07.2014
«Զինուժ» հեռուստածրագրի լրագրող Դավիթ Դավթյանը հատված է ներկայացրել «Բազկամարդը» գրքից. «Սարգիսին վիրահատած ռազմական բժիշկ Վահան Ոսկանյանը՝ դժոխային օրվա մասին.
Ջրական, 29.07.2014
«Սաքոյի դեպքը շատ բարդ էր, կյանքի հետ անհամատեղելի վնասվածք էր: Երբ ինտուբացիայից առաջ ասացի՝ հանգիստ փակիր աչքերդ, նորմալ կլինի, ընդամենը մեկ նախադասություն արտաբերեց. «Փրկեք, եթե կարող եք, երկու տղա ունեմ, նրանց դեռ պետք եմ»: Արյան հոտը շատ էր տարածվել ու խեղդում էր, օդորակիչն էլ վատ էր աշխատում... Հոգեբանորեն նույնպես դժվար էր։ Մինչև վիրահատությունը դիմացդ 190 սմ հաղթանդամ տղամարդ է։ Վերջում տեսնում ես՝ մնաց 140 սմ, հետո 120: Ծանր տեսարան էր»։
2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն։ Իր օրինակով ապացուցում է, որ անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ և կյանքի ծարավ: