Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը ներկայացվել է հայ ընթերցողին
Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության աջակցությամբ Newmag ընկերությունը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը:
2009-ին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի դժվարությունների մասին։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես եկան հաջողությունն ու փառքը: «Մեղմ շշուկով» գիրքը կյանքի դասերի և ճակատագրի հեգնանքի մասին է:
«Հարյուր տոկոսով ֆրանսիացի և հարյուր տոկոսով հայ Շառլ Ազնավուրը անգնահատելի ներդրում ունի ինչպես հայ-ֆրանսիական հարաբերություններում, այնպես էլ Հայաստանի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի տարբեր ոլորտներում: Ազնավուրի օգնությունը հնարավոր չէ թերագնահատել հատկապես 1988-ի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժի օրերին: Ամունդի-ԱԿԲԱ-ն հայ-ֆրանսիական մշակույթի կրող է և մենք չէինք կարող անմասն մնալ այս նախաձեռնությունից: Մենք մեծ ուրախությամբ և ոգևորությամբ որոշեցինք աջակցել այս գրքի հրատարակմանը: «Մեղմ շշուկով» գիրքը հայալեզու ընթերցողին հնարավորություն կտա նորովի ծանոթանալ Շառլ Ազնավուրի կյանքի առանձին դրվագներին»,-իր խոսքում նշել է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանը:
«Newmag-ը պատրաստվում է մինչև 2024 թվականը՝ Ազնավուրի 100-ամյակ, հայերեն թարգմանել Ազնավուրի բոլոր գրքերը: Ազնավուրը մեր կողքին էր մեզ համար ամենացավոտ պահին (Սպիտակի երկրաշարժ), նա մեր կողքին էր, երբ մենք ամենից շատ էինք զգում նրա կարիքը: Նա հայտնվեց, երբ ոչ ոք չէր սպասում, օգնեց, երբ ոչ ոք չէր խնդրում և մնաց, երբ շատերը հեռացան: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ամունդի-ԱԿԲԱ ընկերությանը՝ այս գիրքը իրականություն դարձնելու համար։ Այդ ճանապարհին համատեղ և հաճելի աշխատանքի համար։ Հավատացեք, որ սա ուղղակի հովանավորություն չէ։ Սա Ազնավուրյան ժառանգությունը հավերժացնելու համատեղ գործ է»,- նշել է Newmag հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:
Խորհրդանշական օրը՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած շնորհանդեսին մասնակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, մեծ շանսոնիեի որդին՝ Նիկոլ Ազնավուրը և նրա կինը։
Իր խոսքում դեսպան Լաքոթը շնորհակալություն է հայտնել Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությանը. «Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ընկերությանը հայ-ֆրանսիական բարեկամությունը կամրջող այս նախանձեռնությանն աջակցելու համար»։
«Մեղմ շշուկով» գիրքը հայ ընթերցողը կարող է ձեռք բերել բոլոր գրախանութներից:
Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունը հիմնել են Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը