Ազնավուրի վերջին՝ «Կյանքից կառչած» գիրքը թարգմանվել է
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկիաջակցությամբ newmag ընկերությունը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի` «Կյանքից կառչած» գիրքը: Սա շանսոնյեի հեղինակած վերջին` 9-րդ գիրքն է, որն արտիստը գրել է 2017-ին:
«Հարյուր տոկոսով հայ և հարյուր տոկոսով ֆրանսիացի Շառլ Ազնավուրի մտորումները հայ ընթերցողին հասցնելը հրաշալի գաղափար է: Կարծում եմ, այս գրքի շնորհիվ հայ ընթերցողն ավելի լավ կճանաչի Ազնավուրին և բազմաթիվ գաղափարների շուրջ մտորելու առիթ կունենա: Ուստի չէինք կարող չաջակցել այս գրքի հրատարակմանը», – իր խոսքում նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
«Կյանքից կառչած» գրքում հեղինակը խոսում է սեփական կյանքի, դժբախտության, հաջողության ու երջանիկ հանդիպումների մասին:
Գիրքը հայ ընթերցողները կարող են ձեռք բերել բոլոր գրախանութներից:
Կարդա նաև
Հենրիխ Մխիթարյանի կյանքը՝ կենտրոնում. ինչպե՞ս մարդ մնալ փառքի դափնիների ծանրության տակ
«Նոր գիրք»-25/26. Ստեփանյան, Դյումա, Մոնտգոմերի, Վուդֆայն
Հատուկ հանդիպում, զրույց ու գրքի ընծայագրում Հենրիխ Մխիթարյանի հետ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Newmag-ի Summerfest2026 փառատոնին տեղի է ունեցել հատուկ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ