Գլխավոր Մեդիալուսաբանում

«Նոր գիրք»-39/25. Չարենց, Դիկեր, Աջապահյան

«Նոր գիրք»-39/25. Չարենց, Դիկեր, Աջապահյան

12/15/2025

newmag-y-n

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Եղիշե Չարենց. Երկերի ժողովածու 13 հատորով: Հատոր II Պոեմներ և Բալլադներ. 1915-1931

Եղիշե Չարենցի երկերի ակադեմիական հրատարակության II հատորում զետեղված են 1915 թվականից մինչև «Դեկլարացիա Երեքի» -ն (1922, հունիս) և Standard-ից (1924,մայիս) հետո մինչև 1931 թվականը գրված և հեղինակի կենդանության ժամանակ հրատարակված պոեմներն ու բալլադները: Հատորի խմբագիր՝ Դավիթ Գասպարյան։ Բնագրերը պատրաստեց և ծանոթագրեց Արքմենիկ Նիկողոսյանը։ Խմբագրական խորհուրդ՝ Սուրեն Աբրահամյան, Դավիթ Գասպարյան, Սեյրան Գրիգորյան, Ազատ Եղիազարյան, Հենրիկ Էդոյան, Անուշ Թասալյան, Ավիկ Իսահակյան, Ժաննա Մանուկյան, Սամվել Մուրադյան, Արքմենիկ Նիկողոսյան, Հերիքնազ Որսկանյան, Գոհար Չարենց, Ժենյա Քալանթարյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Ժոել Դիկեր, «Բալթիմորների գիրքը»

Շվեյցարացի երիտասարդ հեղինակ Ժոել Դիկերի այս նոր վեպն արագորեն գլխավորեց վաճառքի հիթ-շքերթները, քանի որ նրա նախորդ գիրքը՝ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին», աննախադեպ հաջողություն էր գրանցել, վաճառվել էր միլիոնավոր օրինակներով ու հեղինակին բերել Ֆրանսիական ակադեմիայի Գրան պրի և Գոնկուր դը Լիսեի մրցանակները։«Բալթիմորների գիրքը» դետեկտիվ վեպում Դիկերը կրկին բեմ է բերում իր հռչակավոր բեսթսելլերի հերոսին՝ երիտասարդ գրող Մարկուս Գոլդմանին։ Մարկուսն այս ընտանեկան սագայում հետաքննում է իր բարեկամ անհատների գաղտնիքները։ Մարկուսը մանկուց հիացած էր Բալթիմորում բնակվող Գոլդման ընտանիքի հարուստ և հաջողակ ճյուղով։ Նա սերում էր Մոնքլերի ավելի համեստ Գոլդմաններից, բայց պատանեկության շրջանում ամառային արձակուրդներն անցկացնում էր հորեղբոր տանը։ Մարկուսն իր ամառները վայելում էր երկու զարմիկների և մի աղջկա հետ, որին երեք տղաներն էլ խենթորեն սիրահարված էին։ Ապագան նրանց համար վարդագույն էր, բայց սարսափելի դրամայի հանգուցալուծումը կանխորոշված էր ի սկզբանե։ Թարգմանիչ՝ Սամվել Գասպարյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Մանկապատանեկան գրականություն

Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը»

Փոքրիկ ընթերցողն Անիի և Դավիթի հետ կճանապարհորդի տարբեր ժամանակների ու մշակույթների միջով՝ հասկանալու, թե ինչու է մարդը հազարամյակներ շարունակ տոնել Նոր տարին։ Նա կծանոթանա Հին Հռոմի տոնակատարություններին, ճապոնական գեղեցիկ ավանդույթներին, խորհրդային տարիների ամանորյա խորհրդանիշներին, դիքենսյան Լոնդոնի կախարդանքին և 1990-ականների Հայաստանին, երբ ամեն ինչ դժվար էր, բայց ընտանիքը, միևնույն է, մնում էր գլխավոր արժեքը։

Այս գիրքը ոչ միայն կապահովի Ձեր երեխայի հետաքրքիր ժամանցը, այլև կընդլայնի նրա մտահորիզոնը՝ խորհելու, համեմատելու և գնահատելու համար։ Նա կսովորի, որ հրաշքներ լինում են միմիայն այնտեղ, որտեղ կան սեր, ջերմություն և հավատ։

Նվիրե՛ք Ձեր երեխային պատմություն, որի ավարտին նա ինքն իրեն կհարցնի՝ «Իսկ ի՞նչ է Ամանորն ինձ համար»։ Գիրքը լույս է ընծայել «Դավինչի»-ն:

Տարածել

Բալթիմորների գիրքը
Բալթիմորների գիրքը

Ժոել Դիկեր

7800 ֏

Նկարագրություն

Շվեյցարացի երիտասարդ հեղինակ Ժոել Դիկերի այս նոր վեպն արագորեն գլխավորեց վաճառքի հիթ-շքերթները, քանի որ նրա նախորդ գիրքը՝ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին», աննախադեպ հաջողություն էր գրանցել, վաճառվել էր միլիոնավոր օրինակներով ու հեղինակին բերել Ֆրանսիական ակադեմիայի Գրան պրի և Գոնկուր դը Լիսեի մրցանակները։

«Բալթիմորների գիրքը» դետեկտիվ վեպում Դիկերը կրկին բեմ է բերում իր հռչակավոր բեսթսելլերի հերոսին՝ երիտասարդ գրող Մարկուս Գոլդմանին։ Մարկուսն այս ընտանեկան սագայում հետաքննում է իր բարեկամ անհատների գաղտնիքները։ Մարկուսը մանկուց հիացած էր Բալթիմորում բնակվող Գոլդման ընտանիքի հարուստ և հաջողակ ճյուղով։ Նա սերում էր Մոնքլերի ավելի համեստ Գոլդմաններից, բայց պատանեկության շրջանում ամառային արձակուրդներն անցկացնում էր հորեղբոր տանը։ Մարկուսն իր ամառները վայելում էր երկու զարմիկների և մի աղջկա հետ, որին երեք տղաներն էլ խենթորեն սիրահարված էին։ Ապագան նրանց համար վարդագույն էր, բայց սարսափելի դրամայի հանգուցալուծումը կանխորոշված էր ի սկզբանե։