Բազկամարդը՝ ոգեշնչող կերպար Սարգիս Ստեփանյանը
«Մոսկվա» կինոթատրոնում հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի օրը, Newmag-ը ներկայացրեց 2022-ի առաջին գիրքը՝ «Բազկամարդը», որը հետախույզ Սարգիս Ստեփանյանի եւ ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի համատեղ աշխատանքն է:
«Մոսկվա» կինոթատրոնում հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի օրը, Newmag-ը ներկայացրեց 2022-ի առաջին գիրքը՝ «Բազկամարդը», որը հետախույզ Սարգիս Ստեփանյանի եւ ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի համատեղ աշխատանքն է:
Նույն օրը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ցուցադրությանը ներկա էին Սարգիս Ստեփանյանի մարտական ընկերները, մտերիմները, զինվորականներ, ՊՆ կուրսանտներ, պաշտոնյաներ, արվեստի գործիչներ: Նախագծի գլխավոր գործընկերը «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամն է:
«Այս ամենին փորձել ենք նուրբ ու զգույշ վերաբերվել՝ դնելով ամենակարեւոր ուղերձը, որ նույնիսկ ամենաբարդ շրջանից հետո կա հնարավորություն: Սարգիս Ստեփանյանն իր կերպարով շատ օրինակելի է, նա 2014 թվականին հայտնվել է ծանր իրավիճակում՝ կորցնելով ոտքերն ու ձեռքը, սակայն ինքն իրեն հրամայել է ոտքի կանգնել, քայլել ու հասնել չեմպիոնական տիտղոսի: Մենք բոլորս պետք է օրինակ վերցնենք Սարգիսից: Նա ոչ միայն վերականգնվել է, այլեւ ինքն իր հետեւից տանում է այլ տղաների, հերոսների, գնում է մարդկանց տներ, հիվանդանոցներ, հանդիպում է վիրավորների հետ, որոնք հիասթափված են, բայց այդքանով հանդերձ նա նրանց վերադարձնում է լիարժեք կյանքի, իր կարիքը հիմա բոլորս ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասում է Դավիթ Դավթյանը:
Նրա մեկնաբանմամբ՝ «Բազկամարդը» առանց էմոցիաների գիրք է, զգացմունք չկա, որպեսզի ընթերցողը ընկալի բուն խորհուրդն ու ուղերձը: Փորձել են զգայուն հարցերին լուրջ մոտենալ, որ դժբախտություն ապրած ընտանիքն այդ ամենում մոտիվացիա գտնի, կարողանա տեսնել, որ մեր օրերում կա կենդանի օրինակ, որը հաղթահարել է ամենադժվարինն ու ապացուցել, որ դա անել կարող են նաեւ մյուսները: Գիրքը Սարգիս Ստեփանյանի մարդկային կերպարի, կյանքի ու գործունեության մասին է, իսկ հեղինակը ցանկացել է, որ ընթերցողն ընթերցի ոչ թե միայն հաճույքի համար, այլեւ գտնի այն ուղին, որը փնտրում է:
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է