ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները հյուրընկալվել են Գրքի երևանյան փառատոնին
ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները հյուրընկալվել են այս օրերին ընթացող Գրքի երևանյան փառատոնին, ինչի մասին ԲԿՄԱ-ի տնօրեն Գագիկ Աղբալյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/08/01/1192741/
EVN BOOK FEST. Գրքի երևանյան փառատոն 2021 Antares Media Holding -ի եւ Arqmenik Nikoghosyan -ի հրավերով ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների հետ հյուրընկալվեցինք Երեւանյան գրքի փառատոնին։ Անտարես, Արմավ հրատարակչություն Armav publishing եւ Newmag հրատարակչությունների կողմից ստացանք նվերներ։ Ծանոթացանք արձակագիր Գուրգեն Խանջյանի հետ, ով մեծ ֆուտբոլասեր է եւ օգոստոսի 6-ին մեր հրավերով կայցելի Ավան ակադեմիա մարզադաշտ' դիտելու Արարատ-Արմենիա - ԲԿՄԱ խաղը։ Լուսանկարում ֆուտբոլիստների ձեռքին Խանջյանի գրքերն էլ կան' հեղինակի ինքնագրով։ Իսկ թե Արքմենիկ Նիկողոսյանն ինչպես էր հրատարակչական գործը ներկայացնում ֆուտբոլի հետ զուգահեռներ տանելով, պատմելու չի: Կամ կպատմեմ մյուս նկարներում», գրել է Աղբալյանը:
Կարդա նաև
«Նոր գիրք»-22/26. Մոեմ, Պերո, Պալեան
5 ՆՈՐ ԳԻՐՔ՝ NEWMAG-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ «ԵՐԱԶԻ ԳԻՐՔ» 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Երազային գրքատոն` երեխաների համար ու նրանց մասնակցությամբ. տեղի ունեցավ «Երազի գիրք» մանկական փառատոնը
«ԵՐԲ ԾԱՂԿՈՒՄ Է ԾԻՐԱՆԵՆԻՆ». NEWMAG-Ի ԵՎ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՊՐՈԴՈՒԿՏԸ