«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
01/16/2026
Newmag Book Salon-ում կայացավ արձակագիր, մանկագիր, ֆանտաստ գրող Ռուսլան Սաղաբալյանի հետ հանդիպումը։ Նրա ծննդյան 75-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին մտերիմները, ընկերները, ստեղծագործությունները գնահատողները։
Newmag Book Salon-ում կայացավ արձակագիր, մանկագիր, ֆանտաստ գրող Ռուսլան Սաղաբալյանի հետ հանդիպումը։ Նրա ծննդյան 75-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին մտերիմները, ընկերները, ստեղծագործությունները գնահատողները։
Newmag & friends ծրագրով ներկայացվեց հեղինակի «Городской сумасшедший». Поучительные истории о ереванцах и других жителях Земли» պատմվածքների ռուսալեզու ժողովածուն։ Newmag-ը «Երազ» մատենաշարով հրատարակել է հեղինակի «7 գալակտիկաների դպրոցը» ֆանտաստիկ վեպը, որի նկարազարդումները կատարել է Սոնա Բաբաջանյանը, թարգմանությունը՝ Հայկ Հարությունյանը։
«Երբ իմ վաղեմի ընկեր Աննա Սաղաբալյանն առաջարկեց հայերեն հրատարակել Ռուսլանի «7 գալակտիկաների դպրոցը», առաջին ռեակցիան հետևյալն էր՝ ինչ լավ գիրք է, ու ամենակարևորը՝ հայկական հրատարակչական շուկայում մանկական գրքեր քիչ կան։ Ուստի մեզ համար հաճելի անակնկալ էր, երբ ծանոթացանք պարոն Սաղաբալյանի հետ։ Հուսով ենք, որ այս ծանոթությունը երկար կտևի»,- շնորհանդեսին ասաց Newmag-ի գլխավոր տնօրեն Արտակ Ալեքսանյանը։
Նա հավելեց, որ ունեն երկարատև համագործակցության ակնկալիք Ռուսլան Սաղաբալյանի հետ։ «Շնորհակալ եմ, որ այս գեղեցիկ գիրքը հրատարակվեց։ Ես հույս չունեի, որ Երևանում նման գիրք կունենամ»,- ասաց գրողը։ «Городской сумасшедший». Поучительные истории о ереванцах и других жителях Земли» ժողովածուի մասին խոսելիս, պատասխանելով այն հարցին, թե ով է քաղաքային խենթը, հեղինակն այսպես արձագանքեց․ «Թեկուզ ես… Բոլոր անսովոր մարդիկ, որոնք մեծամասնությունից տարբերվում են կամ մեծամասնությանը հակառակ են, խենթ են։ Գրողը պետք է հակառակ լինի մեծամասնությանը, գրողի պարտականությունն է փոքրամասնություն լինելը»։
Ռուսլան Սաղաբալյան
5800 ֏
Նկարագրություն
Городские истории о любви и женщинах, о дружбе и тихом мужестве, о патриотизме без лозунгов, о национальных традициях — и обо всём, о чём нам по-настоящему хочется говорить и думать.
В книге собраны лучшие литературные эссе прозаика и драматурга Руслана Сагабаляна, автобиографическая поэма «Жили-были» и мемуарные страницы о знаменитых и любимых людях — тех, кто оставляет след в памяти и в городе.
В рамках проекта «Newmag & Friends» представляем сборник рассказов Руслана Сагабаляна: истории с юмором и живым ереванским темпераментом, наблюдения — точные, тёплые, иногда колкие, но всегда человеческие. Это проза, где улыбка соседствует с размышлением, а будничное внезапно становится важным.
Ռուսլան Սաղաբալյան
5800 ֏
Նկարագրություն
Գրքի երազկոտ հերոսը հայտնվում է տիեզերական դպրոցում, որը նման է մեր երկրային դպրոցներին։ Սակայն այս դպրոցում սովորում են յոթ գալակտիկաների ներկայացուցիչներ՝ տարբեր արարածներ, որոնք օժտված են բացառիկ ունակություններով։ Նրանք ընկերանում են և միմյանց օգնում դժվար իրավիճակներից դուրս գալ։ Յոթ գալակտիկաների դպրոցի աշակերտները մշտապես հայտնվում են անհավատալի իրավիճակներում և ամեն անգամ հաղթահարում են արգելքները՝ խելամտության, համառության, հավատարմության, երևակայության և երազելու շնորհիվ։ Նրանց արկածներն ամփոփված են հեղինակի այս արտասովոր գրքում, որը նախատեսված է 9 տարեկանից բարձր երեխաների համար։
Կարդա նաև
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը
«Նոր գիրք»-40/25. Արա, Ռոուլինգ, Հարդի
«Նոր գիրք»-39/25. Չարենց, Դիկեր, Աջապահյան