Բժշկագիտական բեսթսելլերը՝ նաև հայերեն
Ամերիկացի ճանաչված մանկաբույժ, գիտնական Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն. Ինչ սպառնալի հետևանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» գրքի հայերեն տարբերակը ներկայացվել է հանրությանը։
Գիրքը համարվում է բժշկագիտական բեսթսելլերը, Փոլ Օֆիթը գիրքը գրել է դետեկտիվ ժանրին բնորոշ դինամիկայով: Այն թարգմանվել է ավելի քան 10 լեզուներով, ճանաչվել տարվա գիրք։
Newmag-ն այս գրքի վրա աշխատել է ավելի քան երկու տարի։ Այն տպագրվել է Althealth հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։




Աժ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը կարևորեց հանրամատչելի լեզվով գրված գրքի հայերեն թարգմանությունը։ «Հանրությունը պետք է հնարավորություն ունենա տեղեկացված ընտրություն կատարելու»,-ասել է նա։
Հայերեն հրատարակության նախաբանը գրել է առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը։
Կարդա նաև
Հենրիխ Մխիթարյանի կյանքը՝ կենտրոնում. ինչպե՞ս մարդ մնալ փառքի դափնիների ծանրության տակ
«Նոր գիրք»-25/26. Ստեփանյան, Դյումա, Մոնտգոմերի, Վուդֆայն
Հատուկ հանդիպում, զրույց ու գրքի ընծայագրում Հենրիխ Մխիթարյանի հետ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Newmag-ի Summerfest2026 փառատոնին տեղի է ունեցել հատուկ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ