«Ռաֆայել Իշխանյանն ասաց բարդ ես գրում, Թումանյանի պես պիտի գրես». ընկերներն անակնկալ արեցին բանաստեղծ Արմեն Դավթյանին
12/24/2024
Ընկերները անակնկալ էին պատրաստել ժամանակակից բանաստեղծ, շումերագետ Արմեն Դավթյանի համար: Բանաստեղծի 60-ամյա հոբելյանի առիթով՝ «Զանգակ» գրատանը ոչ միայն հանդիպում կայացավ բանաստեղծի հետ, այլեւ նրա նորատիպ գրքի շնորհանդեսը, որի մասին հեղինակը չգիտեր:
«Ճիշտ ասած, ես այս ամենը այլ կերպ էի պատկերացնում, ֆիլմերի նման, որ մեկը պատահական տուն է մտնում, բոլորը գոռում են՝ սյուր-պրիիիզ…Այդպես Արմենը գալու էր, ու պարզվելու էր, որ ինքը մասնակցում է իր իսկ 60-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը:
Մինչեւ շաբաթ օրը այս ամենն Արմենի համար գաղտնիք էր, բայց շաբաթ օրը ստիպված էինք գաղտնազերծել, որովհետեւ եթե ինչ-որ մի բան իրեն չասեինք, կշարունակեր օրն անցկացնել իր սիրելի վայրում՝ Բյուրականում, որտեղ առավոտյան զեկուցմամբ հանդես է եկել…Հազիվ եմ համոզել, որ տաքսի նստի ու գա այստեղ…Արմեն ջան, բայց սա միակ անակնկալը չէ»,-միջոցառման բացմանն ասաց Արմեն Դավթյանի համակուրսեցի, Aravot.am-ի խմբագիր Աննա Իսրայելյանը:
Արմեն Դավթյանը մոտեցավ ու տեսավ, որ սեղանին դրված է իր գիրքը՝ «Հազարմյակների եւ օրերի միջով»՝ հրատարակված Newmag-ի կողմից: Newmag -ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը եւս Արմեն Դավթյանի համակուրսեցին է: «Մի քանի ամիս է, քո մեջքի հետեւում դավեր ենք նյութել…Բայց ամբողջ ընթացքում կինդ տեղյակ է եղել, ասում էր՝ խղճի խայթ եմ զգում, ոնց որ Արմենի դեմ դավադրության մասնակից լինեմ…»,-կատակեց Աննա Իսրայելյանը: Մանրամասն՝ տեսանյութում
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը