ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Մեդիալուսաբանում

«Երազ» մանկական մատենաշարը երեք նոր գիրք է ներկայա

«Երազ» մանկական մատենաշարը երեք նոր գիրք է ներկայացրել

newmag-y-n

Մայիսի 21-ին տեղի ունեցավ «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերի շնորհանդեսը.ավստրալահայ գրող Սոնա Բաբաջանյանի «Մուշի տարօրինակ ճամփորդությունը», որը նախատեսված է 6-9 տարեկան երեխաների համար, Ջեֆֆ Քինի «Վտվտիկի օրագիրը», որը կկարդան 9-12 տարեկաններ

Մայիսի 21-ին տեղի ունեցավ «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերի շնորհանդեսը.ավստրալահայ գրող Սոնա Բաբաջանյանի «Մուշի տարօրինակ ճամփորդությունը», որը նախատեսված է 6-9 տարեկան երեխաների համար, Ջեֆֆ Քինի «Վտվտիկի օրագիրը», որը կկարդան 9-12 տարեկանները և Դենիել Սիգելի ու Թինա Բրայսոնի համատեղ աշխատանքը՝ «Կարգապահություն առանց դրամայի» բեսթսելլերը՝ ծնողների համար։   Մատենաշարը Newmag հրատարակչության և «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսի» համատեղ նախաձեռնությունն է։  

Մեկ ամիս առաջ «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսը» և Newmag հրատարակչությունը, կարևորելով մանկական գրականության դերը գրագետ սերունդ կրթելու գործում,հուշագիր ստորագրեցին ՝ սկիզբ դնելով «Երազ» մատենաշարի հրատարակչությանը։ «Newmag-ի հետ մեր այս համագործակցությամբ մենք փաստացի վերահաստատում ենք այն գաղափարը, որ կիրթ, գրագետ ու կարդացած հասարակությունն է մեր երկրի ու պետության զարգացման հիմքը։ Այն ներդրումը, որը մենք հիմա ենք անում մեր երեխաների կրթության մեջ, ներդրում է կայացած  և գիտակից քաղաքացիներ ունենալու մեջ։ Իսկ այդ արժեքները պետք է սերմանել դեռ մանկուց՝ մեր երեխաների մոտ գրքերի ու ընթերցանության հանդեպ մեծ սեր ձևավորելով։Ուրախ եմ, որ այս գունեղ ու շատ հետաքրիքր գրքերն արդեն կլինեն երեխաների սեղաններին, կդառնան նրանց փոքրիկ գրադարանների անբաժան մասը»,-իր ողջույնի խոսքում նշեց «Սոմինում» ընկերությունների խմբի նախագահ Տիգրան Հարությունյանը։ Նրա խոսքով՝ «Երազ» մատենաշարը մանկական գրականության ոլորտում նոր որակ ու բովանդակություն կբերի։

«Երբ մենք նախաձեռնեցինք մատենաշարը, ի սկզբանե չէինք պատկերացնում աշխատանքի ծավալն ու բարդությունը։Նույնիսկ մի պահ թվում էր՝ ավելի հեշտ է ձախողել, սակայն մենք նպատակ ունեինք երեխաների համար ստեղծել որակյալ, անվտանգ, օգտակար և խելացի բովանդակություն և մեզ հաջողեց այն կյանքի կոչել։  Ընտրել ենք բեսթսելլերներ և հաշվի առել ամեն մի դետալ, որպեսզի երեխաները կարդան մեծ հետաքրքրությամբ և հաճույքով»,- իր ելույթի խոսքում նշեց Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։ Նա նաև հավելեց՝ «Սոմինումի»-ի հետ համագործակցությունը շարունակական է, և այս տարվա ընթացքում լույս կտեսնեն նոր գրքեր ևս։ Գործակցության շնորհիվ գրքերն ընթերցողներին հասանելի կլինեն ավելի մատչելի արժեքով։

«Երազ» մատենաշարի գրքերն առանձնանում են իրենց խորհրդանիշով՝ ընկերասեր, բարի և երազկոտ միաեղջյուրով։ Բացի այդ, յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսված գիրքն ունի համապատասխան տառատեսակ, տառաչափ, դասակարգում, պատկերազարդում, ինչը նոր մշակույթ է Հայաստանի մանկական գրահրատարակչական ոլորտում։ Փոքրիկ ընթերցողներն ու ծնողները գրքերի վերաբերյալ մանրամասներին տեղեկացան շնորհանդեսի ընթացքում. գրքերի մասին պատմեցին անձամբ հեղինակները, թարգմանիչները, մանկավարժներն ու հոգեբանները։ «Նման նախագծի մասնակիցը լինելն ինձ համար մեծ պատիվ է։ Հուսով եմ՝ գիրքը կոգեշնչի երեխաներին, կօգնի հաղթահարել իրենց վախերն ու անհանգստությունները։ Դժվարություններն օգնում են մեզ շարժվել առաջ, հուսով եմ դուք էլ ձեր ուղին կանցեք՝ հետևելով Մուշի արկածներին և կգտնեք ձեր ներքին ուժը»,-ասաց «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» գրքի հեղինակ Սոնա Բաբաջանյանը։ «Երազ» մատենաշարի շնորհանդեսին մասնակցում էին նաև հայտնի մանկագիրներ, հեքիաթագիրներ, պատկերազարդողներ և ծրագրի իրագործմանն աջակցող  շահագրգիռ կողմեր։    

«Մուշի տարօրինակ ճամփորդությունը»  6-9 տարեկանների համար  Սարսափելի վթարից հետո փոքրիկ Մուշի մեջ վախ է մտել. նա վախենում է մթությունից, վախենում է, որ այլևս չի կարողանա քայլել, վախենում է կորցնել հայրիկին և այլևս երբեք չվերադառնալ իր նախկին կյանքին։ Բայց մի բարի օր, ավելի շուտ՝ մի բարի գիշեր, երբ նա, վերմակի տակ ծածկված, փորձում է թաքնվել իր այդ վախերից, մի զարմանալի հյուր է այցելում նրան։ Ճանապարհին նրանք հանդիպում են զարմանահրաշ արարածների և անցնում բազմաթիվ փորձությունների միջով:  

«Վտվտիկի օրագիրը»  9-12տարեկանների համար  Միջին դպրոցում սովորող Գրեգ Հեֆլին ու իր մտերիմ ընկերոջ՝ Ռաուլի արկածներն անտարբեր չեն թողնի ոչ մի երեխայի։ Նրանք հայտնվում են ամենատարբեր զվարճալի, զավեշտալի ու տարօրինակ իրավիճակներում։ Հեղինակ և նկարազարդող Ջեֆ Քիննին «Վտվտիկի օրագիրը» գրքում ծանոթացնում է անսովոր մի հերոսի՝ Գրեգի հետ, որն իր օրագրում գրում է. «Հույս չունենաք, որ այստեղ գրելու եմ իմ բոլոր «հույզերը» կամ նման մի բան։ Չէ մի չէ։ Ոչ մի «Բարև՛, սիրելի՛ օրագիր» կամ «Բարև՛, իմ օրագի՛ր»»։  

«Կարգապահություն առանց դրամայի»  Ծնողների համար  Այս գիրքը զայրույթի, լարվածության և ծնող-երեխա հավիտենական բախումների լուծման արդյունավետ ճանապարհային քարտեզ է։ Հեղինակները բացատրում են, թե ինչպես կարող եք հուզական կապ հաստատել ձեր երեխայի հետ, վերահսկել էմոցիաները և լարված իրավիճակները վերածել աճի ու զարգացման հնարավորության: Գիրք-ուղեցույցում կգտնեք ուղեղի զարգացման վերաբերյալ կառուցողական խորհուրդներ՝ ամեն տարիքի և բոլոր փուլերի համար, երեխայի հետ սիրալիր և հանգիստ շփվելու ուղիներ, զգայական-ռացիոնալ դաստիա-րակության սկզբունքներ և կարգապահության մեթոդներ։ 

Տարածել