«ԵՐԱԶ» մատենաշարը նոր մշակույթ կբերի մանկական գրականություն. առաջին երեք գրքերը լույս կտեսնեն մայիսին
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով մանկական գրականության դերը գրագետ սերունդ կրթելու գործում՝ «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսը» և Newmag հրատարակչությունը համատեղ նախաձեռնել են «Երազ» մատենաշարը. թարգմանվելու և հրատարակվելու են մանկա
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով մանկական գրականության դերը գրագետ սերունդ կրթելու գործում՝ «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսը» և Newmag հրատարակչությունը համատեղ նախաձեռնել են «Երազ» մատենաշարը. թարգմանվելու և հրատարակվելու են մանկական բեսթսելլերներ՝ «Երազ» մատենաշարով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սոմնիում» ընկերությունների խումբը, որի կազմում «Երազ Փրոջեքթսն» է, ի դեմս նախագահ Տիգրան Հարությունյանի և Newmag հրատարակչությունն՝ ի դեմս տնօրեն Արտակ Ալեքսանյանի, ստորագրեցին գործակցության հուշագիր, ըստ որի այս տարվա ընթացքում կհրատարակվի հայ և արտասահմանցի մանկագիրների 4 գիրք։
«Սոմնիում» ընկերությունների խումբն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում կաջակցի Հայաստանում երեխաների կրթությանն ուղղված ծրագրերին:
«Այն, ինչ վերաբերում է երեխաներին, նրանց զարգացվածությանը և միտված է երեխաների կրթությանը, մեզ համար հարազատ ու կարևոր է: Փորձում ենք աջակցել՝ անելով հնարավորինը Հայաստանում կրթության մակարդակը բարձրացնելու համար: Այդպիսի նախագիծ է «Երազ» մատենաշարը: Տեխնոլոգիական դարում բոլորս տեսնում ենք, թե ինչքան է դժվարացել երեխաների մոտ գրքի հանդեպ հետաքրքրություն առաջացնելը. մատենաշարը փորձելու է լուծել խնդիրը: Լիահույս ենք, որ մատենաշարը նոր խոսք կբերի մանկական ընթերցանության մեջ, կստեղծի նոր մշակույթ և լինելով առաջինը՝ խթան կլինի ոլորտի զարգացմանը»,- ասաց «Երազ Փրոջեքթսի» համահիմնադիր, «Սոմնիում»-ի նախագահ Տիգրան Հարությունյանը:
Մատենաշարի գաղափարը ծնվել է հենց «Երազ» այգում՝ Newmag-ի ամառային փառատոնի ժամանակ: Նկատել են, որ երեխաների համար նախատեսված գրքերի պահանջարկ կա, որոշել են կյանքի կոչել մանկական մատենաշարի գաղափարը:
«Շնորհակալ եմ «Սոմնիում» ընկերությանը՝ այս գաղափարը միասին կյանքի կոչելու համար։ Երազ» մատենաշարը կլինի շատ որակյալ, մտածված, անվտանգ մանկական հոգեբանության համար: Մենք ստեղծում ենք մատենաշար ոչ միայն հրատարակչական առումով եկամուտներ ապահովելու, այլև երեխաներին օգտակար լինելու համար»,- ասաց Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը:
«Երազ» մատենաշարի գրքերը կլինեն ոչ միայն մեծերի, նաև փոքրերի համար՝ տարբերվող դիզայնով: Յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսված գիրք կունենա համապատասխան տառատեսակ, տառաչափ, դասակարգում, ինչը նոր մշակույթ է Հայաստանի մանկական գրահրատարակչության ոլորտում:
Մատենաշարի նարնջագույն, դեղին, կանաչ և մանուշակագույն միաեղջյուրի տարբերանշանը կհուշեն գրքի տարիքային խմբի մասին: Նարնջագույնը նախատեսված է մինչև վեց տարեկան երեխաների համար, դեղինը՝ 6-9, կանաչը՝ 9-12 և մանուշակագույնը՝ 12 տարեկանից բարձր երեխաների համար:
6-9 տարեկան երեխաների համար հրատարակվելու է ավստրալահայ գրող Սոնա Բաբաջանյանի «Մուշի անհավանական արկածները» գիրքը: 9-12 տարեկան երեխաներն էլ հնարավորություն կունենան ընթերցել Ջեֆ Քիննիի «Վտվտիկի օրագիրը» գիրքը: Դենիել Սիգելի և Թինա Բրայսոնի համատեղ գործն էլ՝ «Կարգապահություն առանց դրամայի» բեսթսելլերը կհրատարակի ծնողների համար: Գրքերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, միլիոնավոր օրինակներով վաճառվել են:
Միջոցառմանը մասնակցում էին հայտնի մանկագիրներ, հեքիաթագիրներ, պատկերազարդողներ և ծրագրի իրագործմանն աջակցող շահագրգիռ կողմեր։
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է