Երեւանի կոնյակի գործարանն ու Newmag-ը տոնել են Գիրք նվիրելու օրը

Այս տարի Երեւանի կոնյակի գործարանը օրվա խորհրդին ընդառաջ Newmag հրատարակչության հետ կազմակերպել էր գրական մրցույթ, որին կարող էր մասնակցել ընկերության յուրաքանչյուր աշխատակից։
Այս տարի Երեւանի կոնյակի գործարանը օրվա խորհրդին ընդառաջ Newmag հրատարակչության հետ կազմակերպել էր գրական մրցույթ, որին կարող էր մասնակցել ընկերության յուրաքանչյուր աշխատակից։ Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երեւանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը։
Այս տարի Երեւանի կոնյակի գործարանը օրվա խորհրդին ընդառաջ Newmag հրատարակչության հետ կազմակերպել էր գրական մրցույթ, որին կարող էր մասնակցել ընկերության յուրաքանչյուր աշխատակից։
Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին փետրվարի 19-ին ARARAT թանգարանում։
Մրցանակային տեղերը զբաղեցրել են Անահիտ Գասպարյանը, Հասմիկ Եգանյանը, Սվետլանա Համբարձումյանը, Մադլենա Խաչատրյանը, Մանվել Թումանյանը, Նելլի Ղազարյանը, Սերգեյ Ղալթախչյանը, Ալեքսանդր Դավթյանը։
«Որեւէ երեւույթ չի կարող վերածվել ավանդույթի, եթե չլինի հանրային ջերմ ընկալում։ Իսկ ավանդույթը դարձնում են արժեք այն մարդիկ, ովքեր կիսում եւ հետեւում են նրա գաղափարներին։ Ուրախ եմ, որ Երեւանի կոնյակի գործարանում «Գիրք նվիրելու օր» տոնելը դարձել է միմյանց հետ ջերմ պահեր կիսելու եւս մեկ ավանդույթ։ Տպավորիչ է թիմի մասնակցության եռանդը եւ ցուցաբերած արդյունքը»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
Newmag hրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանն էլ ուրախությամբ նշել է, որ Երեւանի կոնյակի գործարանը «Գիրք նվիրելու օրը» տոնում է ոչ թե սոսկ գիրք նվիրելով, այլ ամեն տարի ստեղծարար մոտեցում է ցուցաբերում։ «Հաճելիորեն զարմացած ենք եւ՛ մասնակցության ակտիվությունից, եւ՛ մրցանակային տեղեր զբաղեցրածների գիտելիքի խորությունից»,- ավելացրել է նա:
Կարդա նաև

Հայտնի են տարվա բեսթսելերները. կայացել է «Արմենպրես»-ի մրցանակաբաշխությունը

Echoes of Artsakh at Newmag Winter Book Fest

Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին, Քաջարանի մշակույթի պալատում կայացավ գրքի փառատոն

Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին, Քաջարանի մշակույթի պալատում կայացավ գրքի փառատոն
