Երևանում կայացավ Յուրի Ջորկաեֆի ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը
Newmag-ի նախաձեռնությամբ ու TotoGaming-ի աջակցությամբ հրատարակվել է լեգենդար հայ ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած Յուրի Ջորակեֆիինքնակենսագրական գիրքը:
«Snake. Ֆրանսիական ֆուտբոլի օձը» գիրքը նախկին ֆուտբոլիստը գրել է կարիերան ավարտելու ժամանակ` 2006 թվականին: Մինչ օրս այն այլ լեզուներով չէր թարգմանվել, հայերենը դարձավ առաջինը:
Գիրքը գրվել է «Ֆրանս Ֆուտբոլի» լրագրող Առնո Ռամսեի հետ գործակցությամբ: Վերջինս այսօր կայացած շնորհանդեսի ժամանակ ողջյունի խոսք ասաց տեսագրության միջոցով:
Շնորհանդեսին ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, լրագրողներ, գրքի խմբագիրը, թարգմանիչը, Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, ովքեր պատմեցին, թե ինչպես են որոշել հայերեն դարձնել հենց այդ գիրքը և ինչ գործընթաց է տեղի ունեցել:
Ֆուտբոլիստը պատմել է իր կարիերայի սկզբի, Եվրոպա տեղափոխվելու, սկանդալների, նյույորքյան երազանքի, ծագման, արմատների, նախապապերի մասին:
Վերջում հյուրերի միջև վիճակահանություն եղավ, որի գլխավոր հաղթողը ստացավ Ջորակեֆի մարզաշապիկը:
Հիշենցնենք, որ հռչակավոր ֆուտբոլիստը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի ղեկավար և առաջիկա ժամանակահատվածում այդ կարգավիճակով գալու է Հայաստան:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է