Երևանում տեղի ունեցավ Յուրի Ջորկաեֆի ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը
Newmag-ի նախաձեռնությամբ ու TotoGaming-ի աջակցությամբ հրատարակվել է լեգենդար հայ ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած Յուրի Ջորկաեֆի ինքնակենսագրական գիրքը:
<<Snake. Ֆրանսիական ֆուտբոլի օձը>> գիրքը նախկին ֆուտբոլիստը գրել է կարիերան ավարտելու ժամանակ` 2006 թվականին: Մինչ օրս այն այլ լեզուներով չէր թարգմանվել, հայերենը դարձավ առաջինը:
Գիրքը գրվել է <<Ֆրանս Ֆուտբոլի>> լրագրող Առնո Ռամսեի հետ գործակցությամբ: Վերջինս այսօր կայացած շնորհանդեսի ժամանակ ողջյունի խոսք ասաց տեսագրության միջոցով:
Շնորհանդեսին ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, լրագրողներ, գրքի խմբագիրը, թարգմանիչը, Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, ովքեր պատմեցին, թե ինչպես են որոշել հայերեն դարձնել հենց այդ գիրքը և ինչ գործընթաց է տեղի ունեցել:
Կարդա նաև
Հենրիխ Մխիթարյանի կյանքը՝ կենտրոնում. ինչպե՞ս մարդ մնալ փառքի դափնիների ծանրության տակ
«Նոր գիրք»-25/26. Ստեփանյան, Դյումա, Մոնտգոմերի, Վուդֆայն
Հատուկ հանդիպում, զրույց ու գրքի ընծայագրում Հենրիխ Մխիթարյանի հետ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Newmag-ի Summerfest2026 փառատոնին տեղի է ունեցել հատուկ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ