BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքն ՝ առաջատար.

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքն ՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2024

newmag-y-n

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքների։

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքների։

Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ»-ն առաջին տեղում է։ Այս գիրքը փոքրիկ ճամփորդությունների միջոցով պատմում է Հայ Առաքելական եկեղեցու մասին։ Գրքի հերոսը հենց դու ես, սիրելի՛ ընթերցող։ Հեղինակն ուղեկցում է քեզ, բացատրում, թե ինչն ինչոց է Հայոց եկեղեցում` Խորհուրդներ, ծիսակարգ, բարեպաշտական սովորություններ, անդրադառնում է եկեղեցում վայելուչ կեցվածք ունենալու կարևորությանը, հերքում թյուրընկալումներն ու սնահավատությունները։ Զուգահեռ հնչում են նաև եկեղեցական հայրերի, վարդապետների, հոգևորականների խոսքերը, որոնք անբաժան են մեր հոգևոր կյանքից։ Այստեղ ամփոփված տեղեկությունները կարևոր են, քանի որ առօրյա կյանքում անկասկած առնչվելու ես քրիստոնեական այս Խորհուրդներին, ավանդություններին, սովորություններին: Լավ կլինի, որ գիտակցես, թե դրանք որտեղից են եկել, ուր են գնում և ուր կարող են մեզ տանել. չէ՞ որ քրիստոնեությունն ինքնին ճանապարհ է, որը տանում է դեպի փրկություն։

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը երկրորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը երրորդ տեղում է։ 

Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։

«Թուրքիայի պատմություն. հարյուրամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թթ. » չորրորդ տեղում է։ Գրքում ներկայացված են Թուրքիայի Հանրապետության ծագումնաբանության ու ձեւավորման առանցքային փուլերը: Քննության են ենթարկված Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններն ու դրվագները, հիմնական գաղափարախոսական հոսանքները, ազդեցիկ կուսակցությունների պատմությունը: Ներկայացված են նաեւ ազգային-կրոնական փոքրամասնությունների նկատմամբ իրականացված քաղաքականության հիմնական փուլերն ու հետեւանքները:

Բոդո Շեֆերի «Հաղթողների 30 օրենքները» գիրքը հինգերորդ տեղում է։ Այն կսովորեցնի  լիարժեք վերահսկողություն հաստատել սեփական կյանքի նկատմամբ, փոխել վերաբերմունքը ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, միշտ առաջ շարժվել ու զարգանալ, հասնել ֆինանսական անկախության, լինել «արծիվ», այլ ոչ թե «բադ»:

Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» վեցերորդ տեղում է։ «Իկիգայ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:

Յոթերորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի,  իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Ռոբին Շարմայի «Մեծության ուղեցույց»-ը ութերորդ տեղում է։ Ռոբին Շարման ընթերցողի դատին է ներկայացնում իր հերթական բեսթսելերը՝ «Մեծության ուղեցույցը»: Գիրքը հեղինակը բաժանել է 101 պայմանական մասերի, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ ամփոփում է մեկ ավարտուն միտք: Այն կօգնի Ձեզ լինել ոգեշնչված, խանդավառված, ավյունով և էներգիայով լի, ինչպես նաև կսովորեցնի երազանքներին հասնելու անկոտրում կամք ու համառություն դրսևորել:

Ինչպես նշում է Պաուլո Կոելյոն, «Ռոբին Շարմայի գրքերն օգնում են մարդկանց ամբողջ աշխարհում ապրել հիանալի կյանքով»:

Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարում» իններորդ տեղում է։ Նախագծերի կառավարման մասին կան բազմաթիվ ռեսուրսներ օտար լեզուներով, սակայն կարևոր է նախագծերի կառավարման մասնագիտական հիմքի ձևավորումը նաև հայերեն, ընդ որում՝ հայ հեղինակի մշակմամբ։ Գրքում ներկայացված են նախագծերի կառավարման բոլոր ասպեկտները, կարևոր դեր է հատկացված անձնային հմտություններին։ Գիրքը բոլորի համար է, քանի որ յուրաքանչյուր ոք, անկախ գործունեության տեսակից և ոլորտից, առնչվում է նախագծերի հետ։ Սկսնակների համար գիրքը ռեսուրս է՝ նախագծերի կառավարման հիմնային գիտելիքի ձեռք բերելու համար։ Փորձառու մասնագետները կբացահայտեն նախագծերի կառավարման նոր նրբություններ և մոտեցումներ, կամբողջացնեն իրենց պատկերացումները մասնագիտության վերաբերյալ։ Իսկ բարձր օղակի ղեկավարները, ինչպես նաև ձեռնարկատերերը կստանան կարևոր գիտելիք՝ իրենց ստրատեգիկ գործունեությունն ավելի թիրախավորված իրականացնելու և թիմերի հետ առավել արդյունավետ աշխատելու համար։

«Գարեգին Նժդեհ Ասույթներ» գիրքը տասներորդ տեղում է։ Արձանագրելով, որ Գարեգին Նժդեհը 20-րդ դարի համաշխարհային ռազմաքաղաքական մտքի բացառիկ դեմքերից է, գիրքը ներկայացնում է նրա եզակի դերը նաև ռազմագիտության ու ռազմարվեստի համաշխարհային պատմության մեջ՝ ասույթների միջոցով։

Տարածել