«Երիտասարդական գրականագիտական մրցույթի» նպատակը երիտասարդների գրաքննադատական հմտությունների զարգացումն է
«Երիտասարդական գրականագիտական մրցույթի» նպատակը երիտասարդների գրաքննադատական հմտությունների զարգացումն է
«Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցում ընթանում է «Երիտասարդական գրականագիտական մրցույթի» համար հայտագրված մասնակիցների մեկօրյա դասընթացը։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս, գրականագետ Կարեն Մանուչարյանը մասնակիցներին ծանոթացնում է գրականագիտական հոդված գրելու ընդհանուր սկզբունքներին` ակադեմիսկան գրագիտությանը, գրականագիտական մեթոդներին, գրականագիտական հոդվածի կառուցվածքին։
Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Մանուչարյանը նշել է, որ հայտագրված մասնակիցների համար դասընթաց է վարել նաև Վանաձորում` տեղի և մոտակա բնակավայրերի մասնակիցների համար։
Օրակարգով նախատեսված է Հրաչ Բեգլարյանի «Փոշտի թանաքաման» պատմվածքի և Նարինե Կռոյանի «Բելլա Բելլադոննա» վեպի վերլուծությունը։
Նշենք, որ «Երիտասարդական գրականագիտական մրցույթը» հայատարարել են Եվրասիա համագործակցության հիմնադրամը՝ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում և «Գրական կայարան» գրական, մշակութային հասարակական կազմակերպությունը։
«Գրական կայարան» հասարակական կազմակերպության նախագահ, արձակագիր Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ ծրագրի նպատակը երիտասարդների շրջանում գրաքննադատական հմտությունների զարգացումն է՝ ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների մասին գրախոսականներ գրելու միջոցով։
Սուսաննա Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ մրցույթը նախատեսվում է ամփոփել սույն թվականի ապրիլ ամսին:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Լուսանկերները` հեղինակի
Կարդա նաև
Հենրիխ Մխիթարյանի կյանքը՝ կենտրոնում. ինչպե՞ս մարդ մնալ փառքի դափնիների ծանրության տակ
«Նոր գիրք»-25/26. Ստեփանյան, Դյումա, Մոնտգոմերի, Վուդֆայն
Հատուկ հանդիպում, զրույց ու գրքի ընծայագրում Հենրիխ Մխիթարյանի հետ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Newmag-ի Summerfest2026 փառատոնին տեղի է ունեցել հատուկ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ