«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը հրատարակվել է ռուսերեն
Երեւան։ Մեդիամաքս։ Newmag հրատարակչությունը լույս է ընծայել Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի ռուսերեն տարբերակը:
Երեւան։ Մեդիամաքս։ Newmag հրատարակչությունը լույս է ընծայել Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի ռուսերեն տարբերակը:
Գրքի առաջին վաճառքը տեղի կունենա փետրվարի 18-ին՝ «Կոնգրես» հյուրանոցում կայանալիք Newmag Winter Fest-ին, իսկ փետրվարի 19-ին այն ներկայացված կլինի Newmag-ի տաղավարում Ազնավուրի հրապարակում: Գիրքն արդեն հասանելի է նաեւ գրախանութներում, այն նաեւ կարելի է գնել առցանց հրատարակչության կայքում (անվճար առաքմամբ)՝ այս հղումով:
Գիրքը հայերեն հրատարակվել է 2020թ. օգոստոսին: Ինչպես եւ հայերեն հրատարակության դեպքում, ռուսերեն տարբերակի գործընկերն է IDBank-ը:
Ռուսերեն տարբերակի խմբագիրն է Եկատերինբուրգում բնակվող Նատալյա Շեւչենկոն:
«Քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում բնակություն են հաստատել ստեղծագործական մասնագիտությունների տեր շատ ռուսաստանցիներ, Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանի հետ որոշեցինք, որ գիրքը կարող է հետաքրքրել նրանց», - ասել է Արա Թադեւոսյանը:
1990 թվականին, երբ գրքի հեղինակը 14 տարեկան էր, Երեւանում կայացան աշխարհահռչակ Deep Purple խմբի երգիչ Իեն Գիլանի համերգները: Վերջին համերգից հետո Արա Թադեւոսյանը մի քանի ժամ սպասում էր Գիլանին Մարզահամերգային համալիրի ծառայողական մուտքի մոտ՝ ստորագրություն վերցնելու ակնկալիքով, սակայն տուն վերադարձավ ձեռնունայն: Նա չգիտեր, որ
19 տարի հետո Իեն Գիլանին հրավիրելու է Հայաստան եւ այդպես սկսվելու է մի անհավատալի «ճանապարհորդություն»:
«Հուշագրությունը Հայաստանի համար կարեւոր ակցիայի վերածված երազանքի խրոնոլոգիան է: Պատմություն է այն մասին, թե ինչպես մեկ մարդ իր համախոհների հետ կարող է իրականություն դարձնել անհավանական թվացող ծրագրերը, համաշխարհային մեծության աստղերի հետ մտերմիկ կապեր հաստատել եւ նպաստել, որ նրանց հետ կապերը Հայաստանի հետ դառնան նույնքան մտերմիկ: Յուրաքանչյուր ոք կարող է որեւէ կերպ դեպի լավը փոխել իրեն եւ շրջապատող աշխարհը, եթե գնա իր երազանքի հետեւից», - ասել է Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը