Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գիրքը լույս կընծայվի 2025 թվականին
01/23/2025
«Newmag» հրատարակչությունը 2025 թվականին լույս կընծայի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գիրքը։
Այս մասին հայտնում է «Newmag» հրատարակչության հիմնադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը: «Երկրպագուների համար սպասված նորություն․ այս տարի հրատարակվելու է հանրահայտ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը։ Մխիթարյանը դեռևս «Newmag»-ի ամառային փառատոնի ընթացքում էր ակնարկել այս ծրագրի մասին, իսկ այս պահին գրքի վրա աշխատանքն ընթանում է ամբողջ թափով։ Գիրքը միաժամանակ կթարգմանվի և կհրատարակվի մի քանի լեզուներով»,-գրել է Ալեքսանյանը: Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում, հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», իտալական «Ռոմա» ակումբներում: Հենրիխ Մխիթարյանն այժմ Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ է: Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 12 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Հանրահայտ ֆուտբոլիստը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը