«Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը». մենագրության շնորհանդես՝ «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ (Տեսանյութ)
2021թվականի ապրիլի 30-ին Երևանի Անի հյուրանոցում տեղի ունեցավ «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» մենագրության շնորհանդեսը:
2021թվականի ապրիլի 30-ին Երևանի Անի հյուրանոցում տեղի ունեցավ «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» մենագրության շնորհանդեսը: Գիրքը կյանքի է կոչվել «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ և Newmag-ի աջակցությամբ: Գրքի հեղինակը ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանն է: Շնորհանդեսի վայրը պատահական չէր ընտրված. ուղիղ 50 տարի առաջ Ֆենիքս Դարբինյանի ղեկավարությամբ նախագծվեց ու Երևանի սրտում վեր խոյացավ 16 հարկանի Անի հյուրանոցը:
«Այս մատենաշարի նպատակն է միջազգային չափանիշներով, նոր լույսի ներքո ուսումնասիրել հայկական ճարտարապետական և գեղանկարչական ժառանգությունը, որը հետաքրքրություն կառաջացնի բոլոր սերունդների մոտ, հատկապես՝ երիտասարդների: Այն պետք է հետաքրքիր լինի նաև աշխարհին: Այս գրքով մենք մեկնարկում ենք Հասրաթյան հիմնադրամի Հասրաթյան մատենաշարը», - նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչ Քեշիշյանը:
Ֆենիքս Դարբինյանը համարվում է հայկական մոդեռնիստական ճարտարապետության կարևոր դերակատարներից մեկը: Այն տարիների քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի նախաձեռնությամբ ու Ֆենիքս Դարբինյանի նախագծերով է արդիականացվել Երևանի կենտրոնը, որտեղ տեղ են գտել մայրաքաղաքի գլխավոր կառույցները, քանդակներն ու շատրվանները: Ցավոք, դրանք այժմ կամ անուշադրության են մատնված, կամ՝ վերափոխված:
2021թվականի ապրիլի 30-ին Երևանի Անի հյուրանոցում տեղի ունեցավ «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» մենագրության շնորհանդեսը: Գիրքը կյանքի է կոչվել «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ և Newmag-ի աջակցությամբ: Գրքի հեղինակը ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանն է: Շնորհանդեսի վայրը պատահական չէր ընտրված. ուղիղ 50 տարի առաջ Ֆենիքս Դարբինյանի ղեկավարությամբ նախագծվեց ու Երևանի սրտում վեր խոյացավ 16 հարկանի Անի հյուրանոցը:
Այս գրքով հիմք է դրվում «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի և Newmag-ի գործըներությանը: Հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը տեղեկացրեց՝ գիրքը պետք է լույս տեսներ 2020-ին, սակայն հետաձգվեց: 2021 թվականի աշնանը լույս կտեսնի նկարիչ և ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովին նվիրված մատենաշար:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը