«Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը». լույս է տեսել «Հասրաթյան» մատենաշարի առաջին գիրքը (տեսանյութ)
Մեկ ժապավենի նման ընթերցողի աչքերի տակով կանցնի 60-ականների Երևանը ու կիմանա, թե ինչպիսինն է եղել այն և ինչ արժեքներով է առաջ շարժվել, եթե ձեռքը վերցնի Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» գիրքը: Այն «Հասրաթյան» մատեն
«Անի» հյուրանոցից մինչև Օղակաձև զբոսայգու և Կիևյան կամուրջ. Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի «Նախագիծ-2750» ծրագրով մայրաքաղաքի կենտրոնը նոր շունչ ու գույն ստացավ, իսկ այդ գաղափարի գլխավոր իրագործողներից մեկը ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանն էր: Հայաստանի վաստակավոր ճարտարապետի մասին մենագրության հեղինակը մոդեռնիզմի պատմության մասնագետ, պրոֆեսոր Կարեն Բալյանն է:
«Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը նպատակ ունի նոր սերնդին ներկայացնել 20-րդ դարի հայկական գեղանկարչության ու ճարտարապետության ոլորտներում մեծ հետք թողած գործիչներին: Գործադիր տնօրեն Հրաչ Քեշիշյանի փոխանցմամբ՝ հիմնադրամը պատրաստվում է ամեն տարի հրատարակել Խորհրդային Հայաստանին շունչ ու գույն հաղորդած գործիչների մասին մենագրություններ: Աշնանը լույս կտեսնի «ՀայՖիլմ»-ի ամենահայտնի դեմքերից կինոռեժիսոր և նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի մասին գիրքը: Իսկ մինչև այդ «Նյումեգ» հրատարակչության կայքէջում (www.newmag.am) ընթերցողը կարող է ծանոթանալ ճարտարապետ Դարբինյանի մասին մենագրության առաջին 10 էջերին ու ձեռք բերել այն, որտեղ կտեսնի արխիվային բացառիկ նյութեր, գծագրեր և լուսանկարներ, որոնց շնորհիվ պրոֆեսոր, Կարեն Բալյանի համոզմամբ, կգիտակցի Երևանը տան նման պահպանելու և նրա քաղաքաշինական արժեքավոր մասունքները գնահատելու կարևորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է