Գոնկուրը կհայտարարի հայաստանյան մասնաճյուղ հիմնելու մասին
10/07/2024
Հոկտեմբերի 12-ին Երևանում կանցկացվի Francofest 2024 փառատոնը, որի շրջանակներում Հայաստանում կհիմնվի Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակի՝ Գոնկուրի մասնաճյուղը։
«Գոնկուր Արմենիա» մրցանակի հիմնադրման կապակցությամբ Երևան կժամանեն Գոնկուրյան ակադեմիայի գլխավոր պատվիրակ Ֆրանսուազ Ռոսինոն և Գոնկուր մրցանակի ժյուրիի անդամ, ֆրանսիացի անվանի գրող, փիլիսոփա Պասկալ Բրյուկները։ Փառատոնը կներառի հինգ նոր ֆրանսալեզու գրքերի շնորհանդես և պանելային քննարկումներ: Francofest 2024-ը կազմակերպել են Newmag հրատարակչությունը և Հայաստանի Ֆրանսիական համալսարանը։ Գոնկուրի մրցանակը շնորհվում է ֆրանսերենով տարվա լավագույն վեպի կամ պատմվածքների ժողովածուի հեղինակին։ Մրցանակակիրների թվում են Մարսել Պրուստը (1919), Մորիս Դրուոն (1948) և Սիմոն դե Բովուարը (1954): Ըստ կանոնադրության՝ այս մրցանակը հեղինակին կարող է շնորհվել մեկ անգամ։
Կարդա նաև
«Նոր գիրք»-22/26. Մոեմ, Պերո, Պալեան
5 ՆՈՐ ԳԻՐՔ՝ NEWMAG-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ «ԵՐԱԶԻ ԳԻՐՔ» 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Երազային գրքատոն` երեխաների համար ու նրանց մասնակցությամբ. տեղի ունեցավ «Երազի գիրք» մանկական փառատոնը
«ԵՐԲ ԾԱՂԿՈՒՄ Է ԾԻՐԱՆԵՆԻՆ». NEWMAG-Ի ԵՎ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՊՐՈԴՈՒԿՏԸ