«Կոտրված վահան». փորձագիտական պատասխաններ «ինչո՞ւ պարտվեցինք» հարցին
03/31/2025
2025 թվականի մարտի 28-ին տեղի է ունեցել «Կոտրված վահան. Արցախյան 44-օրյա պատերազմի բազմակողմ վերլուծություն» գրքի շնորհանդես-քննարկումը։
Գիրքը հրատարակել է Newmag-ը՝ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության օժանդակությամբ։ Գրքում ներկայացված են հայ եւ օտար 17 հեղինակների աշխատանքներ, խմբագիրը Վիգէն Չըթըրեանն է։
Արտակ Ալեքսանյան, Newmag hրատարակչության ղեկավարԿոտրված վահանը մեր ազգային դիմադրողականության կոտրումն էր։ Արցախն էր վահանը, որը պահում էր Հայաստանը։ Սա վերջին հարյուր տարիների մեր ամենախոշոր պարտությունն է։ Մենք պետք է վերաիմաստավորենք եւ հասկանանք՝ ինչ կատարվեց մեզ հետ։
Հոդվածն ամբողջությամբ՝ mediamax.am կայքում։ Հղումը՝ ստորև։
Վիգեն Չըթըրյան
7800 ֏
Նկարագրություն
Այս գիրքը 2020-ի Ղարաբաղյան պատերազմին, նախընթաց դիվանագիտությանը, աշխարհաքաղաքականությանը, արմատացած պատկերացումներին, սպառազինության մրցավազքին ու ռազմական բարեփոխումներին կամ դրանց բացակայությանը, Հայաստանում և Ադրբեջանում հասարակական ու ներքաղաքական զարգացումներին վերաբերող 16 հոդվածների ժողովածու է։ Հայ և օտարերկրացի 17 հեղինակներ քննում են 2020-ի պատերազմում Հայաստանի պարտությունը, դրան նախորդած իրադարձություններն ու զարգացումները։
Այս գրքի հետազոտական աշխատանքներն ու հրատարակությունը ֆինանսավորել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը:
Կարդա նաև
«NEWMAG WINTERFEST 2026»-Ը ՆՇԱՆԱՎՈՐՎԵԼ Է 4 ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՈՎ
Հետաքննություն սկսելուց առաջ ամեն մարդ նախ ինքն իրեն պետք է հետաքննի. Մարիաննա Հակոբյան
«Հենրիխը հայ ազգի համար իրական արժեք է». Մխիթարյանի գրքի երեւանյան շնորհանդեսը
Երևանում կայացել է Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գրքի շնորհանդեսը