ԳՐՔԻ ԵՒ ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ. ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է
Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ից մինչև 21:00, Dvin Music Hall-ում տեղի կունենա Newmag Winter Fest 2024-ը. գրականության ու ժամանակակից արվետսների փառատոնը: Հրատարակչությունը ձմեռային իր 3-րդ փառատոնը վերածել է գրքի և արվեստի իսկական տոնի: Փառատոնը կբացի Արցախ
Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ից մինչև 21:00, Dvin Music Hall-ում տեղի կունենա Newmag Winter Fest 2024-ը. գրականության ու ժամանակակից արվետսների փառատոնը: Հրատարակչությունը ձմեռային իր 3-րդ փառատոնը վերածել է գրքի և արվեստի իսկական տոնի: Փառատոնը կբացի Արցախի պետական ջազ նվագախումբը։Ելույթ կունենա նաև Տավուշի թեմի «ՏաԼույս»։
Կլինեն 4 նոր գրքի շնորհանդեսներ, թատերական ներկայացում, պոեզիայի երեկո, երաժշտություն, ցուցահանդես:
Փառատոնի Արտ լոկացիայում ամբողջ օրվա ընթացքում կցուցադրվեն Տիգրան Ձիթողցյանի, Արման Նուռի կտավները, իսկ Իլյա Վարդանյանը կներկայացնի իր «Թվային երազներ» ստեղծագործությունը։ Ներսես Ավետիսյանը կներկայացնի իր «Ցուրտ օր դժոխքում» մոնոներկայացումը: Վերջում կլինի մեծ համերգ՝ Ավետ Բարսեղյանի հեղինակային երեկոն։ Նրա երգերը կկատարեն Արամ MP3-ին, Գոռ Սուջյանը, Սոնա Ռուբենյանը, Մովսես Մովսիսյանը։
Բոլոր գրքերը վաճառվելու են 40% զեղչով, նույնիսկ նոր գործերը:
Վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի արցախցի հեղինակներին՝ իրենց գրքերը հրատարակելու համար: Newmag hրատարակչությունն ու «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը կհայտարարեն արցախցի հեղինակներին աջակցող գրական մրցույթի մասին, որի նպատակն է ապահովել արցախյան գրական ժառանգության և հեղինակների գրական գործունեության շարունակելիությունը:
Մուտքն ազատ է:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը