Հասարակություն ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՈՉ ՊՈՊՈՒԼՅԱՐ, ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱՆՔ, ՈՐ ԱՅԴ ԿԱՐԾՐԱՏԻՊԸ ՁԵՒԱՎՈՐՎԻ․ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ
Newmag-ի կազմակերպած գրքի փառատոնին ներկա էր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Օրվա խորհրդով պայմանավորված զրուցել ենք օմբուդսմենի հետ։
Newmag-ի կազմակերպած գրքի փառատոնին ներկա էր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Օրվա խորհրդով պայմանավորված զրուցել ենք օմբուդսմենի հետ։
-Ցավոք, գիրք կարդալը կարծես թե դառնում է ոչ պոպուլյար, մենք չպետք է թույլ տանք որ այդ կարծրատիպը ձևավորվի, և պետք է ամեն ինչ անենք, որ սերը դեպի գիրքը միշտ մնա բարձունքում։ Այսօր շատ են օգտվում համացանցից, նորություններից, լուրերից և կարծես թե զարգանում է այդ կարճ-կարճ հաղորդագրություններով տեղեկություններ ստանալու մշակույթը, բայց ինչ էլ ուզում ես արա գիրք միևնույնն է ունի իր դերը, գրքի միջոցով ոչ միայն ճանաչում աշխարհը, նաև գիրքը տալիս է հնարավորություն զգալու, ապրելու հույզեր, ես կարծում եմ գիրքը նաև միջոց է ինքդ քեզ հասկանալու համար։ Ես հատկապես սիրում եմ այն գրքերը, որոնք տալիս են պատկերացումներ ժամանակի առանձնահատկությունների մասին։
44-օրյա աղետաբեր պատերազմից հետո, մենք շատ ենք զբաղվում սահմանային բնակիչների իրավունքներով, երբ մենք սկսեցինք ուսումնասիրել փաստաթղթեր, և տեսանք որքան արժեքավոր են Ակսել Բակունցի զեկույցները, որովհետև Բակունցը, որպես հողաշինարար Սյունիքում մասնակցել է սահմանային վեճեր քննող հանձնաժողովների աշխատանքներին, և Բակունցի զեկույցներից շատ հետաքրքիր տեղեկություններ են ստացվում, թե ինչպես են ադրբեջանական իշխանությունները կազմակերպել հարձակումներ մեր բնակիչների վրա։ Երբ կարդում եմ Ակսել Բակունց, ինձ մոտ տպավորություն է, որ ես ապրում եմ 1920-ական թվականներում, ինչու եմ սա ասում, որ մենք պետք է օգտագործենք, դասեր քաղենք պատմությունից, որ կարողանանք ներկայում սխալներն ուղղել։ Այսինքն՝ գեղարվեստականից սկսած մինչև պատմական ու մասնագիտական, ամեն մեկն ունի իր դերը։
-Ի՞նչ տպավորություններ ունեք կազմակերպված միջոցառումից։
-Ճիշտն ասած՝ առաջին ագամ եմ մասնակցում Newmag հրատարակչության գրքի փառատոնի այս միջոցառմանը, սա լավ ձևավորվող ավանդույթ է։ Հնարավորություն է տալիս մարդկանց ծանոթանալ գրքի հետ։ Շատ կարևոր է ինձ համար, որ նախատեսված են նաև պանելային քննարկումներ, որոնք շատ արդիական թեմաների են անդրադառնում։ Ես ողջունում եմ այս միջոցառումը և հույս ունեմ, որ այն կլինի շարունակական։
Թաթոյանը կարևորեց նաև ԶԼՄ-ների դերը գրքի քարոզչությունը դրական առումով տանելու մեջ․ «Կարծում եմ, մեր լրագրողները գրքի դերը արժևորելու և նրա քարոզչությունն իրականացնելու հարցում կարևոր նշանակություն ունեն իրենց աշխատանքով»։