Հայաստանն այնքան սիրուն է այդ ֆիլմում. տեղի է ունեցել «Մանյունյա» ֆիլմի երկու մասերի ցուցադրությունը
«Մոսկվա» կինոթատրում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի հիման վրա բազմամասանոց ֆիլմի առաջին երկու մասերի ցուցադրությունը, որի կազմակերպիչներն են Okko մուլտիմեդիա ընկերությունը և Newmag հրատարակչությունը:
«Մոսկվա» կինոթատրում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի հիման վրա բազմամասանոց ֆիլմի առաջին երկու մասերի ցուցադրությունը, որի կազմակերպիչներն են Okko մուլտիմեդիա ընկերությունը և Newmag հրատարակչությունը:
«Մանունյան» կատակերգական սերիալ է երեխաների և այն մեծահասակների համար։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հայաստանում 1980-ականներին:
Հայաստանում ցուցադրվել է ընդամենը երկու սերիա՝ քննարկման համար։ Ցուցադրությանը ներկա են եղել ֆիլմի ստեղծագործական խմբի անդամների մի մասը։
Լրագրողների հետ զրույցում «Մանյունյա» վեպի հեղինակ Նարինե Աբգարյանն ասել է, որ ֆիլմի յուրահատկությունն այն է, որ այդքան «կպած չէ» սովետական ժամանակներից։
«Հայաստանն այնքան սիրուն է այդ ֆիլմում» , - նշել է Նարինե Աբգարյանը։
«Okko» առցանց կինոթատրոնում 10-մասանոց սերիալը հասանելի կլինի հանդիսատեսին 2021 թվականի վերջերին:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է