Գլխավոր Մեդիալուսաբանում

Կայացավ Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհան

Կայացավ Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը

02/09/2026

newmag-y-n

Հայ ընթերցողին ներկայացվեց հայկական ֆուտբոլի լեգենդ, ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքը:

Հայ ընթերցողին ներկայացվեց հայկական ֆուտբոլի լեգենդ, ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքը:

Մխիթարյանի կենսագրական գիրքը` «Իմ կյանքը` միշտ կենտրոնում»-ը, հայերեն հրատարակել է NewMag հրատարակչությունը: Ալեսանդրո Ալչիատոյի համահեղինակությամբ գրված գրքի բնօրինակը իտալերեն է: Գիրքն ունի 25 գլուխ: Այն պատմություն է որդիական կարոտի և հոր` Համլետ Մխիթարյանի մասին:

Գրքի շնորհանդեսի ժամանակ Մխիթարյանը հանդես եկավ ուղերձով. «Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է, բայց այն գրել եմ ոչ միայն իմ մասին, այլ նրանց մասին, ովքեր երազում են, պայքարում են, ովքեր երբեմն ընկնում են, բայց չեն հանձնվում: Այն իմ մանկության, ընտանիքի, դժվար որոշումների ու ցավոտ պահերի մասին է»,-ասաց Մխիթարյանը:

Գիրքը կվաճառվի 7800 դրամով:

Տարածել

 Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում
Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում

Ալեսանդրո Ալչատո

Հենրիխ Մխիթարյան

7800 ֏

Նկարագրություն

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային ընտանիքից է, տաղանդն ու մասնագիտական ուղին կարծես ժառանգություն է ստացել։ Ծնվել է Հայաստանում, մեծացել Ֆրանսիայում, քանի որ հայրը խաղում էր Լիգա 2-ում։ Համլետ Մխիթարյանը եղել է հայկական ֆուտբոլի պատմության ամենաուժեղ հարձակվողներից։ Մահացել է ուղեղի քաղցկեղից, 33 տարեկանում, երբ Հենրիխն ընդամենը 7 տարեկան էր։

Երիտասարդ Հենրիխն արժանապատվորեն շարունակեց հոր ֆուտբոլային ուղին։ Թեպետ նրա մահից հետո որոշ ժամանակ չէր կարողանում մոտ գնալ գնդակին, սակայն ինքն իրեն խոստացավ հասնել այնտեղ, ուր հայրը չհասցրեց։

Ընդամենը 14 տարեկան էր, երբ մեկնեց Բրազիլիա՝ «Սան Պաուլո» ակումբում մարզվելու։ Այնտեղ զարգացրեց խաղային տեխնիկան, յուրացրեց ֆուտբոլի նոր՝ ստեղծագործական ոճ, սովորեց նոր լեզու՝ պորտուգալերեն։ Կարիերայի ընթացքում կրել է «Փյունիկի», «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» մարզաշապիկները։ 2019-ին տեղափոխվել է Իտալիա. երեք տարի խաղացել է «Ռոմա» ակումբում, 2022-ի հուլիսի 2-ին պաշտոնապես միացել է Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերին» և անմիջապես դարձել «Ներաձուրրոների» հենասյուներից։

Գիրքը հուզիչ պատմություն է որդիական կարոտի և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում և շարժիչ ուժ դարձել։ Սա նպատակասլացության, ինքն իրեն հավատարիմ մնալու և փոփոխություն բերելու պատրաստակամության պատմություն է․ ճանապարհ, որը կոգեշնչի յուրաքանչյուրին, որ հավատում է տքնության, նվիրումի և երազանքի ուժին։