ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՆՇԵԼ Է EURO2024-Ի ԻՐ ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻՆ
07/01/2024
Եթե անկեղծ լինեմ, ապա չեմ սիրում դիտել Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների հանդիպումները, չնայած գիտեմ, որ լինում են շատ հետաքրքիր խաղեր։
Ինձ ավելի շատ դուր է գալիս ակումբային ֆուտբոլը ու չգիտեմ ինչու է այդպես։
Այս մասին Երևանում newmag / summer fest-ի շրջանակում հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը։
«Բայց կարող եմ իհարկե խոսել իմ ֆավորիտների մասին Եվրոպայի այս առաջնության շրջանակում։ Իմ ֆավորիտներն են Ֆրանսիայի, Գերմանիայի ու Իսպանիայի հավաքականները։ Ինչ-որ մի տեղ փորձում են նաև Իտալիային էլ այդ ցուցակում ընդգրկել՝ հասկանալով , որ այս Իտալիայի հավաքականը ընդհանրապես համեմատելու չէ երեք տարի առաջվա Իտալիայի հավաքականի հետ։ Թող հաղթի ուժեղագույնը։ Կարևորը դիտարժան ֆուտբոլ թող լինի, որ երկրպագուները հաճույք ստանան»,- ասել է նա։
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է