ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Մեդիալուսաբանում

Հիացած էի թարգմանությամբ․ Սոֆի Մխեյանը ներկայացրել

Հիացած էի թարգմանությամբ․ Սոֆի Մխեյանը ներկայացրել է Ազնավուրի «Qui» երգը հայերեն

newmag-y-n

Հիացած էի թարգմանությամբ․ Սոֆի Մխեյանը ներկայացրել է Ազնավուրի «Qui» երգը հայերեն

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի Sputnik. Այսօր համացանցում ակտիվորեն տարածվում է ճանաչված երգչուհի Սոֆի Մխեյանի նոր՝ «Ով» երգի տեսահոլովակը, որն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Qui» երգի հայերեն թարգմանությունն է։

Sputnik Արմենիայի հետ զրույցում երգչուհին պատմել է Ազնավուրի երգը երգելու առաջարկի, տեսահոլովակի ստեղծման մասին։

Սոֆի Մխեյանի խոսքով՝ երգի և տեսահոլովակի առաջարկը եղել է Newmag հրատարակչությունից, մոտ կես տարի առաջ։

««Newmag» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը զանգահարեց ինձ ասաց, որ թարգմանում են Շառլ Ազնավուրի երգերը ու պետք են հայ կատարողներ, որոնք կներկայացնեն դրանք թարգմանված տարբերակով։ Ես միանգամից դրական արձագանքեցի։ Շատ ուրախ էի նաև վստահության համար, որովհետև հենց Ազնավուրի երգը պիտի երգեի»,-ասում է երգչուհին։

Նրա խոսքով ՝ իրեն առաջարկած երգերից առաջինը «Qui» ստեղծագործությունն էր։

«Միանգամից հավանեցի։ Հետո երբ ինձ ուղարկեցին խոսքերի թարգմանությունը , որը կատարել էր Սամվել Գասպարյանը, կրկնակի ոգևորվեցի, հիացած էի»,-նշում է Սոֆին։

Երգի գործիքավորումը, ձայնագրումն արել է Մարտին Միրզոյանը։ Տեսահոլովակը նկարահանել է Արթուր Մանուկյանը։

Երգչուհու խոսքով՝ հավաքված թիմից արդեն իսկ վստահություն կար, որ շատ հետաքրքիր ու գեղեցիկ աշխատանք է ստացվելու։ Բուն նկարահանումներն ու մոնտաժը տևել են 15 օր։

                                                              

Տարածել