Հուլիսի 16-ին կկայանա Newmag Summer Fest 2021-ը
Հուլիսի 16-ին «Երազ» այգում Newmag հրատարակչությունը կազմակերպում է ամառային փառատոն՝ Newmag Summer Fest 2021-ը:
Newmag Summer Fest-ը կսկսվի հուլիսի 16-ի կեսօրին եւ կտեւի ավելի քան 12 ժամ։
Փառատոնն ունի 5 լոկացիաներ, որոնցից յուրաքանչյուրում միաժամանակ ընթանալու են տարբեր գրական միջոցառումներ:
Փառատոնի ամբողջական ծրագիրը հասանելի է այս հղումով:
Գլխավոր վայրը քննարկումների սրահն է՝ Ground Hall-ը: Այստեղ կլինեն պանելային քննարկումներ՝ «Որքանով է նպաստում սպորտի զարգացմանը սպորտային գրականությունը», «ժամանակակից ռուս գրականությունը», «Կին գրողներն ու գրականություն կանանց համար, «Կորստի ցավն ու գրականությունը. Ինչպես հաղթահարել ողբերգությունը», «Համավարակն ու գրականությունը. Ինչպես մեկուսացումը ազդեց բոլորի վրա»:
Ground Hall-ում նախատեսվում է նաեւ գրքի շնորհանդեսներ. Newmag-ը կներկայացնի երեք բեսթսելեր՝ Ժան Ֆիլիպի եւ Պատրիկ Ֆորի «Զիդան. Երկու կյանք» կենսագրականը, Նարինե Աբգարյանի «Սիմոն» վեպը, Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» թրիլերը:
Գրադարան սրճարանում՝ Location 1-ում, հանդիպումներ կլինեն Newmag-ի հայ հեղինակների հետ.
14:00-14:50՝ Արման Սաղաթելյան «Կյանքի նյարդը»
15:00-15:50՝ Արա Թադևոսյան «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը»
16:00-16:50՝ Հարութ Կբեյան «Լոտո»
17:00-17:50՝ Անի Քոչար «Հանձնվել չկա»
Location 2-ը բաց դասախոսությունների սրահն է: Այստեղ կարող եք լսել Արեւիկ Ուդումյանին, ով կներկայացնի «Ինքնության կառուցումը սոցցանցերում» թեման, Կարինե Խոդիկյանը կպատմի՝ «Ինչպես գրել 21-րդ դարում», Գնել Նալբանդյանը կխոսի «Տեքստ եւ կոնտեքստ», Էդիկ Պողոսյանը՝ «Դիզայնի 5 կանոնները», Լիանա Զաքարյանը՝ «Թարգմանելու նուրբ արվեստը» թեմաներով:
Book Garden-ում՝ գրապարտեզում, երեխաներին կսպասեն ու հեքիաթներ կկարդան Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արփի Մաղաքյանը, Լիանա Վանոյանը եւ Նարեկ Մարգարյանը:
Օրվա ավարտին Music Hall-ում տեղի կունենա Newmag Readers’ Prize մրցանակաբաշխությունը, որի կհետեւի համերգ՝ Էրիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Սրբուհի Սարգսյանի, Գոռ Սուջյանըի մասնակցությամբ:
Newmag Summer Fest-ի գլխավոր գործընկերներն են Yeraz Projects-ը եւ Վեոլիա Ջուր ընկերությունները:
Կարդա նաև
Գրքի հիմքում իրական կնոջ պատմություն է, որն իր մաշկի վրա զգացել է բռնությունը․ հեռուստալրագրող Մարիաննա Հակոբյանը մանրամասներ է բացահայտում իր նոր գրքի մասին
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը