«ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՓՈՓՈԽՎՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ․ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿԼԻՆԻ
05/08/2025
Մայիսի 7-ին, ժամը՝ 16:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում (Ամիրյան 1) «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը հրավիրում է Էդուարդ Աբրահամյանի և Գևորգ Մելիքյանի՝ «Համապարփակ անվտանգություն․ Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» գրքի շնորհանդես-քննարկմանը:
Հեղինակների հետ քննարկումից հետո նախատեսված է հարց ու պատասխան: Ամբողջ միջոցառումը կընթանա հայերենից անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ: Գիրքը հրատարակվել է Newmag & Friends ծրագրի շրջանակում: Շնորհանդեսից հետո կլինի գրքի մակագրում և սուրճի հյուրասիրություն։
Հեղինակները վերլուծում են Հայաստանի անվտանգային մոդելների հիմնական թերությունները և խոցելի կողմերը, արձանագրում, որ եղած անվտանգային ճարտարապետությունը ձախողել է իր հիմնական առաքելությունը՝ պետության ռազմավարական շահերի պաշտպանությունը։
Նրանք ընդգծում են, որ անհրաժեշտ է ստեղծել համապարփակ անվտանգության համակարգ (ՀԱՀ), որը պետք է ունենա ռազմական, ինստիտուցիոնալ, գաղափարական, տնտեսական, տեղեկատվական, քաղաքացիական և միջազգային բաղադրիչներ։
ՀԱՀ կոնցեպտը փոփոխվող աշխարհում Հայաստանի տեղը և դերը վերաիմաստավորելու կոչ է։ Այն առաջարկում է դուրս գալ անցյալի խորհրդային հարացույցից ու կառուցել մի համակարգ, որը փոքր պետությանը թույլ կտա դիմակայել ավանդական և հիբրիդային հիմնախնդիրներին։
Անվտանգային նոր մտածողություն ներշնչող այս գիրքն աղբյուր է որոշում կայացնողների, հետազոտողների և բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են անվտանգային նոր միջավայր հիմնել։
Հեղինակների մասին
2024-ին «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը հայտարարեց հետազոտության դրամաշնորհային մրցույթ, որը հնարավորություն տվեց միջազգային հարաբերությունների, պատմական գիտությունների թեկնածու դոկտոր Էդուարդ Աբրահամյանին և միջազգայնագետ, քաղաքագիտական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանին ուսումնասիրել Հայաստանում գործող անվտանգային մոդելների հիմնական թերությունները և համակարգային խոցելիությունը, ուրվագծել Հայաստանի անվտանգային ճարտարապետության ռազմավարական նոր ուղին:
Էդուարդ Աբրահամյան
Գևորգ Մելիքյան
4800 ֏
Նկարագրություն
Հեղինակները վերլուծում են Հայաստանի անվտանգային մոդելների հիմնական թերությունները և խոցելի կողմերը, արձանագրում, որ եղած անվտանգային ճարտարապետությունը ձախողել է իր հիմնական առաքելությունը՝ պետության ռազմավարական շահերի պաշտպանությունը։
Նրանք ընդգծում են, որ անհրաժեշտ է ստեղծել համապարփակ անվտանգության համակարգ (ՀԱՀ), որը պետք է ունենա ռազմական, ինստիտուցիոնալ, գաղափարական, տնտեսական, տեղեկատվական, քաղաքացիական և միջազգային բաղադրիչներ։ Ուժի տեսական հայեցակարգի և փոքր պետությունների փորձի քննադատական հետազոտության հիման վրա աշխատությունն առաջարկում է նորարար մոտեցում։ Այն միավորում է ազգային դիմակայունությունը, ռազմավարական կառավարումը և արտաքին քաղաքական հավասարակշռումը՝ երկարաժամկետ ինքնիշխանություն և կայունություն ապահովելու նպատակով։
ՀԱՀ կոնցեպտը փոփոխվող աշխարհում Հայաստանի տեղը և դերը վերաիմաստավորելու կոչ է։ Այն առաջարկում է դուրս գալ անցյալի խորհրդային հարացույցից ու կառուցել մի համակարգ, որը փոքր պետությանը թույլ կտա դիմակայել ավանդական և հիբրիդային հիմնախնդիրներին։
Անվտանգային նոր մտածողություն ներշնչող այս գիրքն աղբյուր է որոշում կայացնողների, հետազոտողների և բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են անվտանգային նոր միջավայր հիմնել։
Այս գրքի հրատարակության իրավունքները պատկանում են «Արար» հիմնադրամին։ Գիրքը հրատարակվել է Newmag & Friends ծրագրով։
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը