Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Մեդիալուսաբանում

«ՀՐԱՊԱՐԱԿ». «ՄԱՐԶՎԻՐ ԵՎ ՀԱՋՈՂԻՐ» ԿԱՄ՝ ԻՆՉՊԵՍ ՀԱՋՈՂ

«ՀՐԱՊԱՐԱԿ». «ՄԱՐԶՎԻՐ ԵՎ ՀԱՋՈՂԻՐ» ԿԱՄ՝ ԻՆՉՊԵՍ ՀԱՋՈՂԵԼ ՍՊՈՐՏՈՒՄ ՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ

07/24/2025

newmag-y-n

Ինչպե՞ս կարող է սպորտն օգնել բիզնեսին եւ կարիերային․ այս հարցի պատասխանը տալիս են ձեռնարկատեր Քրիստոֆեր Դեդեյանը եւ մարզիկ Մեթյու Դյուբրիքը «Մարզվիր եւ հաջողիր»՝ նոր լույս տեսած գրքում (Newmag հրատարակչություն)։

Գիրքը յուրահատուկ ուղեցույց է, որը բացահայտում է սպորտի եւ բիզնեսի կապը, ներկայացնում, թե ինչպես կարելի է սպորտից քաղած դասերը կիրառել կարիերայում։

Գրքի համահեղինակներ Քրիստոֆեր Դեդեյանը եւ Մեթյու Դյուբրիքը, ներկայացնելով իրենց անձնական փորձը եւ ուսումնասիրելով հաջողակ մարդկանց ձեռքբերումները, ցույց են տալիս, թե ինչպես են մարզումներն ու սպորտային մտածելակերպը ձեւավորում այն հատկանիշները, որոնք պետք են բիզնես աշխարհում հաջողության հասնելու համար։

Ի տարբերություն ավանդական մոտեցումների՝ այս գիրքը նիհարելու կամ մկաններ զարգացնելու մասին չէ, այլ բացատրում է, թե մարզասրահում ձեռք բերած հմտություններն ինչպես կարող են վերածվել վեցանիշ եկամտի եւ բիզնես հաջողության։ Հեղինակները մտերմիկ եւ անմիջական ոճով ցույց են տալիս, որ սպորտի միջոցով սերտած դասերը կիրառելի են կյանքում եւ բիզնեսում, օգնում են դառնալ ավելի արդյունավետ եւ էներգիայով լի, կրկնապատկում են կենտրոնացումը, կարգապահությունը եւ դիմացկունությունը, կերտում են հաղթողի մտածելակերպ։

Անձնական պատմություններով, հաջողակ մարզիկների եւ ձեռներեցների մասին օրինակներով, գործնական խորհուրդներով հարուստ գիրքը մոտիվացիայի մեծ էներգիա փոխանցող արդյունավետ ուղեցույց է։

Քրիստոֆեր Դեդեյանը ձեռնարկատեր է, բիզնես խորհրդատու եւ մոտիվացիոն խոսնակ։ Նա ղեկավարում է իր հիմնած Dedeyan Enterprises Inc. ընկերությունը։ Ութ տարեկանում Դեդեյանի ուղեղում ախտորոշվել է դիսլեքսիա, բայց սա չի խանգարել, որ նա դառնա հաջողակ ձեռնարկատեր եւ խոսնակ։ Բիզնեսում եւ սպորտում կուտակած փորձի շնորհիվ Քրիստոֆեր Դեդեյանը մշտապես ուսումնասիրել է ձեռներեցության եւ սպորտի ամուր կապը։ Դեդեյանը ելույթներ է ունեցել հազարավոր մարդկանց համար՝ դպրոցներից մինչեւ Fortune 500 ընկերություններ։

Մեզ հետ զրույցում Քրիստոֆեր Դեդեյանն ասում է՝ իրենց ընտրած ձեւը մի քիչ տարբեր է, նախ՝ որովհետեւ սպորտը դիտարկում են նախեւառաջ ոչ թե մարմինը, այլ միտքը մարզելու համար։ «Սպորտը լավ է մտքի համար, ինչո՞ւ, որովհետեւ կմարզվես ու կդառնաս ավելի ստեղծարար, առաջնորդի հատկություններ կձեւավորես քո մեջ, ավելի էներգիայով լեցուն կդառնաս։ Խոսում ենք, թե, անկախ քո զբաղվածությունից, ինչպես կարող ես սպորտը, մարզվելը ներմուծել քո կյանք եւ դառնալ ավելի հաջողակ»,- ասում է զրուցակիցս ու բերում Բարաք Օբամայի օրինակը, որը, լինելով ԱՄՆ նախագահ ու շատ զբաղված մարդ, այդուհանդերձ, օրական 1 ժամ վազում էր, եւ այդպես՝ շատ-շատերը։

Մեթյու Դյուբրիքը նախկին առագաստանավորդ է, Կանադայի առաջնության եւ միջազգային մրցումների մասնակից, CrossFit մարզիչ եւ ձեռնարկատեր։ Դյուբրիքը 2007-ին դարձել է Կանադայում CrossFit մեթոդը կիրառող առաջին մարզիչներից մեկը։ 18 տարվա մարզչական փորձ ունեցող Դյուբրիքը CrossFit սեմինարների միջոցով ամբողջ աշխարհում հազարավոր մարզիչների է վերապատրաստել։

Մեթյու Դյուբրիքն ասում է՝ այս գրքի միջոցով ուզում են այնպես անել, որ մարդիկ կարողանան սպորտն ու բիզնեսը կապել եւ սպորտում ստացած հմտությունները կիրառել՝ բիզնեսում ավելի հաջողակ դառնալու համար․ «Մենք ուզում էինք հայ հասարակությանը ցույց տալ, որ միֆ է այն միտքը, որ երբ մեծանում ես, արդեն սպորտը եւ, այսպես ասած, «խաղը» քո կյանքից դուրս ես բերում, ու նաեւ ուզում ենք ցույց տալ, որ սպորտով զբաղվելը միայն լավ ֆիզիկական տվյալների համար չէ, այլ դրանց միջոցով որոշ կարեւոր հատկություններ եք ձեռք բերում, օրինակ՝ առաջնորդություն»։

Գրքի յուրաքանչյուր գլխի վերջում կան ֆիզիկական եւ մտավոր վարժանքներ, որոնք ընթերցողին տալիս են հնարավորություն՝ գրանցել եւ լրացնել իրենց արդյունքները։ Նպատակն է, որ ընթերցողը ոչ միայն տեսական գիտելիք ստանա, այլեւ գործնականում կիրառի դրանք։

Քրիստոֆերը վստահ է, որ մարդը սովորում է, ոչ միայն կարդալով, այլեւ՝ գործելով, այս դեպքում՝ «խաղալով»։ Այս գիրքը թույլ է տալու չափել քո գրանցած հաջողությունները թե՛ սպորտում, թե՛ բիզնեսում․ «Ինչպես սպորտում են չափելի հաջողությունները, այնպես էլ՝ բիզնեսում, եւ պետք է անընդհատ շարժվես, անկյուններ փոխես՝ ինչպես ֆուտբոլում, որպեսզի կարողանաս հաջողել»։

Մեթյուն ասում է՝ լավ մարզիկը նա չէ, որ մրցման ժամանակ փորձում է մյուսներին ցածրացնել, այլ՝ նա, ով նախեւառաջ փորձում է բարձրացնել ինքն իրեն։ Նա բոլոր այն մարդկանց, ովքեր մարզասրահ այցելության փաթեթներ են գնում եւ այդպես էլ չեն գնում մարզվելու, խորհուրդ է տալիս՝ գոնե որեւէ գործողություն կատարել, օրինակ՝ հենց այս գիրքը կարդալ եւ դրանում զետեղված ֆիզիկական վարժանքները կատարել․ «Գործողությունը բերում է մոտիվացիա, իսկ մոտիվացիան՝ արդյունքներ։ Գրքի հիմնական ուղերձներից մեկը հենց սա է, որ մարզվելու հետեւում տեսնես ավելին, քան ֆիզիկական ակտիվությունը»։

Տարածել

Մարզվիր և հաջողիր
Մարզվիր և հաջողիր

Քրիստոֆեր Դեդեյան

Մեթյու Դյուբրիք

4800 ֏

Նկարագրություն

Այս գիրքը յուրահատուկ ուղեցույց է, որը բացահայտում է սպորտի և բիզնեսի կապը, ներկայացնում, թե ինչպես կարելիէ սպորտից քաղած դասերը կիրառել կարիերայում։

Ձեռնարկատեր Քրիստոֆեր Դեդեյանը և մարզիկ Մեթյու Դյուբրիքը, ներկայացնելով իրենց անձնական փորձը և ուսումնասիրելով հաջողակ մարդկանց ձեռքբերումները, ցույց են տալիս, թե ինչպես են մարզումներն ու սպորտային մտածելակերպը ձևավորում այն հատկանիշները, որոնք պետք են բիզնես աշխարհում հաջողության հասնելու համար։

Ի տարբերություն ավանդական մոտեցումների՝ այս գիրքը նիհարելու կամ մկաններ զարգացնելու մասին չէ, այլ բացատրում է, թե մարզասրահում ձեռք բերած հմտություններն ինչպես կարող են վերածվել վեցանիշ եկամուտի և բիզնես հաջողության։ Հեղինակները մտերմիկ և անմիջական ոճով ցույց են տալիս, որ սպորտի միջոցով սերտած դասերը․

  • կիրառելի են կյանքում և բիզնեսում,
  • օգնում են դառնալ ավելի արդյունավետ և էներգիայով լի,
  • կրկնապատկում են կենտրոնացումը, կարգապահությունը և դիմացկունությունը,
  • կերտում են հաղթողի մտածելակերպ։

Անձնական պատմություններով, հաջողակ մարզիկների և ձեռներեցների մասին օրինակներով, գործնական խորհուրդներով հարուստ գիրքը մոտիվացիայի մեծ էներգիա փոխանցող արդյունավետ ուղեցույց է։