«ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉ Է ՊԵՏՔ ԲԻԶՆԵՍ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
10/13/2025
«Թիմ. ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքն առաջին անգամ լույս է տեսել գրեթե 20 տարի առաջ, իսկ մեր ժամանակներում դարձել է ամենաազդեցիկ բիզնես-գրքերից մեկը: Երկու հեղինակները` Դեյվիդ Ալենն ու Էդվարդ Լամոնտը, գրքում խոսում են կազմակերպված լինելու կարեւորության մասին։
«Թիմ. ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքն առաջին անգամ լույս է տեսել գրեթե 20 տարի առաջ, իսկ մեր ժամանակներում դարձել է ամենաազդեցիկ բիզնես-գրքերից մեկը: Երկու հեղինակները` Դեյվիդ Ալենն ու Էդվարդ Լամոնտը, գրքում խոսում են կազմակերպված լինելու կարեւորության մասին։
Գիրքը սեղմ, բայց արդյունավետ մոտեցում է առաջարկում մասնագիտական ու անձնական բնույթի առաջադրանքների կատարմանը: Այն նոր տեսակի կայքերի, սեմինարների, կազմակերպական գործիքների ստեղծման ոգեշնչման աղբյուր է։ Գիրքը վերջերս վերաշարադրվել է սկզբից մինչեւ վերջ՝ բնագիրը համալրելով «աշխատավայրի» մասին նոր ու կարեւոր պատկերացումներով: Հեղինակներն ավելացրել են այնպիսի բովանդակություն, որի շնորհիվ գիրքը երկար տարիներ դեռ արդիական կմնա եւ կկիրառվի բիզնես-միջավայրում: Այն այժմ տպագրվում է հայերեն։ Հատուկ գրքի հայերեն հրատարակության եւ շնորհանդեսի համար գրքի համահեղինակ Էդվարդ Լամոնտը Հայաստան է ժամանել, եւ մենք հնարավորություն ունեցանք զրուցելու նրա հետ: Գիրքը հրատարակել է Newmag հրատարակչությունը:
«Թիմ. ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքն առաջին անգամ լույս է տեսել գրեթե 20 տարի առաջ, իսկ մեր ժամանակներում դարձել է ամենաազդեցիկ բիզնես-գրքերից մեկը: Երկու հեղինակները` Դեյվիդ Ալենն ու Էդվարդ Լամոնտը, գրքում խոսում են կազմակերպված լինելու կարեւորության մասին։ Գիրքը սեղմ, բայց արդյունավետ մոտեցում է առաջարկում մասնագիտական ու անձնական բնույթի առաջադրանքների կատարմանը: Այն նոր տեսակի կայքերի, սեմինարների, կազմակերպական գործիքների ստեղծման ոգեշնչման աղբյուր է։ Գիրքը վերջերս վերաշարադրվել է սկզբից մինչեւ վերջ՝ բնագիրը համալրելով «աշխատավայրի» մասին նոր ու կարեւոր պատկերացումներով: Հեղինակներն ավելացրել են այնպիսի բովանդակություն, որի շնորհիվ գիրքը երկար տարիներ դեռ արդիական կմնա եւ կկիրառվի բիզնես-միջավայրում: Այն այժմ տպագրվում է հայերեն։ Հատուկ գրքի հայերեն հրատարակության եւ շնորհանդեսի համար գրքի համահեղինակ Էդվարդ Լամոնտը Հայաստան է ժամանել, եւ մենք հնարավորություն ունեցանք զրուցելու նրա հետ: Գիրքը հրատարակել է Newmag հրատարակչությունը:
- Պարոն Լամոնտ, թեպետ գիրքը շատերին է ծանոթ, սակայն խնդրում եմ մեր ընթերցողի համար մի փոքր պատմել, թե ինչի մասին է այն, ինչ ասելիք ունի:
- Նախ՝ կուզեմ սկսել զրույցը GTD մեթոդաբանության մասին: Այն հիմնադրվել է Դեյվիդ Ալենի կողմից՝ 1980-ականներին, նախատեսված է բոլոր այն գործադիր ղեկավարների համար, ովքեր աշխատում են բավականին լուրջ ոլորտներում, սակայն հաջողելու հետ կապված՝ ունեն լուրջ խնդիրներ: Այսպիսով Դեյվիդ Ալենի գաղափարը հետեւյալն է` եթե ունես որեւէ գաղափար եւ ուզում ես իրականացնել այն, որն է լինելու ճանապարհը, որ քո նպատակները կարող է դարձնել իրագործելի: Նա մշակեց հինգ քայլից բաղկացած մոտեցում, որն առավել առարկայական է դարձնում նպատակին հասնելու ճանապարհը, այն է, թե ինչպես գաղափարը կարելի է դարձնել իրականություն:
- Ինչպե՞ս ծագեց հենց այս բովանդակությամբ գիրք գրելու միտքը:
- Հինգ քայլերից բաղկացած մոտեցումը, որ ստեղծեց Դեյվիդ Ալենը, իսկապես օգտակար եղավ բոլոր նրանց համար, ովքեր ծանոթացան այդ մոդելին: Այն ոչ միայն օգնում էր աշխատանք կատարելուն, այլեւ՝ միասին աշխատելուն: Նա մեթոդաբանությունը ծանոթացնում է հազարավոր մարդկանց, սակայն, որպես այդպիսին, չկար ձեռնարկ: Հնչեցին առաջարկներ՝ ստեղծել գիրք: Գիրք ստեղծելու գաղափարը տվել են հենց այն մարդիկ, ովքեր Դեյվիդ Ալենի մոտ սովորում էին մեթոդաբանություն: Առաջինը գիրքը կոչվում է` «Ինչպես հասցնել բոլոր գործերը առանց սթրեսի», երկրորդը՝ «Թիմ. ինչպես հասցնել բոլոր գործերը»: Դրանք բաժանված են հատորների: Առաջինը վերաբերում է անհատի արդյունավետությանը, իսկ երկրորդը` թիմային արդյունավետությանը:
- Հայաստանում շա՞տ են ընթերցում այդ երկու գրքերը: Այն համաշխարհային բեսթսելլեր է:
- Հայերենի օրինակների մասին դեռեւս չգիտենք: Այդ մասին տեղեկություններ կարող է փոխանցել հրատարակիչը՝ Արտակ Ալեքսանյանը: Երբ գիրքն առաջին անգամ հրատարակվեց, նպատակն այն էր, որ այն վաճառվի 50 հազար օրինակով, քանի որ այդ դեպքում գիրքը համարվում է բեսթսելլեր, սակայն գիրքն այնպիսի հաջողություն արձանագրեց, որ 50 հազար օրինակի փոխարեն վաճառվեց 3,5 միլիոն օրինակով, 60 երկրում` 32 լեզվով:
- Համաշխարհային բեսթսելլերներն ուսումնասիրելով կարող ենք արձանագրել, որ այս բովանդակությամբ գրքերը մարդկանց ավելի շատ են սկսել հետաքրքրել, քան գեղարվեստական ստեղծագործությունները: Ինչո՞վ է պայմանավորված:
- Կախված է անձից: Կան մարդիկ, ովքեր անգամ կարեւորություն չեն տալիս գրքի բովանդակությանը: Գրքի առաջին հատորը հեղափոխական էր հենց ինձ համար, քանի որ գրքի օգնությամբ ես մոտիվացվեցի այդ տարիներին` 20 տարի առաջ: Ես մոտիվացված եմ, էներգիայով լեցուն, սակայն անհաստատակամ էի, թե որտեղ կարող եմ կիրառել իմ ներուժը: Ծանոթանալով գրքին՝ ես կարողացա ստեղծել բիզնես, ստեղծել երկու ընկերություն, այնուհետեւ վաճառել դրանցից մեկը եւ հասնել հաջողության: Այսպիսով` եթե ինձ հարցնեք, թե որն է իմ հաջողության գրավականներից մեկը, ապա ես կնշեմ Դեյվիդ Ալենի «Ինչպես հասցնել բոլոր գործերը՝ առանց սթրեսի» գիրքը:
- Բացի «Թիմ. ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի համահեղինակը լինելուց, ի՞նչ գրքեր ունեք հրատարակված:
- Այս գիրքն եմ դեռեւս միայն գրել: Ինչպես արդեն ասացի` գրքի առաջին հատորի հեղինակը միայն Դեյվիդ Ալենն է, իսկ ես երկրորդ հատորի համահեղինակն եմ: Այն Դեյվիդ Ալենի չորրորդ գիրքն է, նա հասցրել է գրել եւս երկու գիրք: 2004 թվականին ծանոթանալով այս գրքին, ես հիմնեցի ընկերություն եւ այնտեղ դասավանդում էի շուրջ 12 գրքի բովանդակության շուրջ: 2014-ին, ի վերջո, գնացի Դեյվիդի մոտ եւ ասացի, որ կան հատվածներ, որտեղ բացթողումներ եմ նկատում, մասնավորապես թիմին վերաբերող հատվածը բացակայում է: Հենց այդտեղից էլ ստեղծվեց գաղափարը՝ գրելու երկրորդ հատորը` համահեղինակային ձեւաչափով:
- Ի՞նչ կարող է տալ այս գիրքն այն մարդկանց, ովքեր ունեն մոտիվացիա եւ էներգիա: Արդյո՞ք միայն գիրք կարդալը բավական է, օրինակ, բիզնեսում հաջողության հասնելու համար:
- Հիմնական բանը, որ մարդուն պետք է բիզնես սկսելու համար` գաղափարն է ու երազանքը: Հետո անհրաժեշտ են արդեն էներգիա, տարբեր կապեր, ինչպես նաեւ՝ տարբեր գործոններ, սակայն անպայման պետք է հասկանալ՝ ինչպես ես «ա» կետից տեղափոխվում «բ» կետը: Հենց այդտեղ օգնության է գալիս այս գիրքը: Առաջին հատորը սովորեցնում է, թե ինչպես դա անել որպես անհատ, երկրորդ գիրքն օգնում է թիմային աշխատանքին:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը