Հրատարակվեց «Թքել ենք բոլորս. Հույսը չկորցնելու նուրբ արվեստը» գիրքը (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է 2020-ի նոր հիթը՝ համաշխարհային բեսթսելեր, որն ապահովել է վաճառքի միլիոնավոր օրինակներ: Աշխարհը ցնցած «Թքած ունենալու նուրբ արվեստից» հետո հերթը «հույս ունենալունն» է: Մարկ Մենսոնը ներկայանում է նոր ուղեցույցով՝ «Թքել ենք բոլորս. Հույսը չկորցնելու նուրբ արվեստը» գրքով: Հեղինակը շարունակում է բացահայտել մարդկային երջանկության ու բարեկեցության ամենաանսպասելի ճանապարհները: Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը:
Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փոխել 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ:
«Թքել ենք բոլորս» գիրքը թարգմանել են «Արմքոմեդիի» հաղորդավարներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը:
«Նույնիսկ նացիստական կոնցլագերներում, երբ թվում է՝ ամեն ինչ կործանված է, կա մի հույս, և հենց այդ հույսն է հրաշքներ գործում»,- ասաց Սերգեյ Սարգսյանը:
Իսկ Նարեկ Մարգարյանը, որպես ֆավորիտ, առանձնացրեց գրքի երկրորդ մասը և հավելեց, որ «Թքել ենք բոլորս» գրքում շոշափվում են ավելի հետաքրքիր թեմաներ:
Մարկ Մենսոնին հաջողվել է գիտության, փիլիսոփայության ու սուր մտքի շնորհիվ բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այս խենթ աշխարհը: Նրա սուր հայացքները կարդալու ամբողջ ընթացքում կստիպեն ժպտալ:
Մենսոնը շարունակում է բացահայտել մարդկային երջանկության ու բարեկեցության ամենաանսպասելի ճանապարհները: Այս գիրքը գիտի, թե ուր է գնում աշխարհը և ինչպես պետք է ինքդ քո մասին հոգ տանես մինչև այնտեղ հասնելը: Գիրքը խմբագրել է Գնել Նալբանդյանը, որը նշեց՝ թարգմանելիս հնարավորինս պահպանվել է հեղինակի ոճը:
«Երկու գրքում էլ ամերիկյան սլենգային տեքստը շատ էր: Շատ դժվար էր թարգմանելը՝ պահպանելով ընդհանուր համն ու հոտը: Գրքում ընթերցողը կարող է գտնել այնպիսի ուղենիշներ, որոնք կօգնեն ազատվել բազմաթիվ բարդույթներից և կարծրատիպերից: Մենսոնը կարծրատիպ կոտրող հեղինակ է»,- նշեց Գնել Նալբանդյանը:
Քայլ առ քայլ, թե ինչպես հաղթահարել դեպրեսիան. Մենսոնը 3 գլխում զետեղել է գրեթե բոլոր հոգեբանական հետազոտությունները: Սա գիրք-կողմնացույց է՝ ամեն րոպե կերպափոխվող աշխարհում ճիշտ ճանապարհը գտնելու համար:
Գիրքը վաճառվում է բոլոր գրախանութներում: Գինը՝ 4800 դրամ: Գիրքը վաճառվում է նաև առցանց: Պատվիրելու համար պետք է այցելել books.newmag.am կայքը:
Աղբյուր՝ tert.am
Մարկ Մենսոն
5800 ֏
Նկարագրություն
Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ: Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկը նոր գիրք է գրել, որը կդառնա ձեր առաջիկա տարիների ուղեցույցը: Այժմ պետք է ոչ միայն «Թքած ունենալ», այլև «Հույսը չկորցնել»:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է