Հրատարակվել է Մեսսիի մասին հայերեն գիրքը
«Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը»: Իտալացի մարզական լրագրող Լուկա Կայոլիի հեղինակած երկրորդ բեսթսելլերի հայերեն տարբերակն արդեն պատրաստ է եւ վաճառքում կհայտնվի փետրվարի 1-ին: Այդ մասին գրքի շնորհանդեսին ասաց New Meg հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը:
Այն նվիրված է ժամանակակից ֆուտբոլի գերաստղ, «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին: Հայկական տարբերակի նախաբանը գրել է ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը:
Նշենք, որ իտալացի լրագրողի առաջին բեսթսելլերը նվիրված է եղել Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդունին, որը նույն հրատարակչությունը հրապարակել է անցած տարվա ամռանը:
Ինչպես հայտնեց Արտակ Ալեքսանյանը, այս տարի նախատեսել են թարգմանել եւ հրատարակել բրազիլացի հարձակվող Նեյմարին եւ աշխարհի չեմպիոն, Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆին նվիրված գրքերը:
Կարդա նաև
Հենրիխ Մխիթարյանի կյանքը՝ կենտրոնում. ինչպե՞ս մարդ մնալ փառքի դափնիների ծանրության տակ
«Նոր գիրք»-25/26. Ստեփանյան, Դյումա, Մոնտգոմերի, Վուդֆայն
Հատուկ հանդիպում, զրույց ու գրքի ընծայագրում Հենրիխ Մխիթարյանի հետ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Newmag-ի Summerfest2026 փառատոնին տեղի է ունեցել հատուկ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ