BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

Հրատարակվել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը

Հրատարակվել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը

newmag-y-n

Հրատարակվել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը։

Սիրված ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924թ-ի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան:

Իր կյանքի ընթացքում նա անշահախնդիր ծառայել է թե՛ հայրենիքին և թե՛ ժողովրդին՝ իրագործելով հայրենանվեր ու մարդասիրական գործունեություն: Ցավոք նա մահացավ 2018թ-ին իր կիսատ գործը թողնելով իր զավակներին և ապագա սերունդներին: Մինչև օրս նրա մասին գրվել են բազմաթիվ հոդվածներ, ակնարկներ, նկարահանվել ֆիլմեր, բազմաթիվ հաղորդումներ և այլն՝ փառաբանելու նրան ու նրա կատարած սխրանքը: Բավականին վերջերս հայտնի դարձավ, որ newmag-ը հրատարակել է «Մեղմ շշուկով» գիրքը:

Սա հայերեն լեզվով թարգմանել է Սամվել Գասպարյանը, թարգմանության խմբագիրը Համլետ Գասպարյանն է: Մի քանի խոսքով ներկայացնենք գիրքը։

2009թ-ին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի մեկնարկի դժվարությունների մասին։ Կարծես «կինոյի լեզվով» գրված այս գիրքն իսկապես վավերագրական վեպ է. ահա փոքրիկ Շառլը Լատինական թաղամասի իրենց նեղլիկ բնակարանում ծնողների ու քրոջ՝ Աիդայի հետ, Կարդինալ Լեմուան փողոցի Թատերական դպրոցում առաջին դերը, թատերական հյուրախաղերը։

«Իմ հանդիսատեսին և բոլոր նրանց, ովքեր այսօր զբաղվում են կամ ցանկանում են զբաղվել իմ մասնագիտությամբ». Ազնավուրն այսպես է սկսում իր գիրքն ու թվարկում բոլոր նրանց, ում համար գրել է այն: Հետո՝ առաջին քայլերը շանսոնում, որը համարում էին «արվեստի երկրորդական տեսակ», և առաջին հոդվածներն «անդուր» արտաքին ու «զարհուրելի» ձայն ունեցող «ոչ ժողովրդական» երգերի «ձախողակ» կատարողի մասին, որը ելույթներ էր ունենում կաբարեներում և գիշերային ակումբներում: Հետո եկան հաջողությունը, փառքը, և իրար հաջորդեցին անհամար համերգները: Ամենասիրելին 1963թ-ին ԽՍՀՄ-ում տված առաջին համերգն էր։ Ազնավուրը գրքում բացատրում է, թե ինչու՞։ Նա պատմում է իր ստացած կյանքի դասերի և ճակատագրի հեգնանքի մասին, թե ինչպե՞ս է դպրոցական կրթությամբ ինքնուսը մի քանի տասնամյակ անց դառնում երեք համալսարանի պատվավոր դոկտոր: Խորհում է Շառլ Կրոյի երաժշտական մրցանակի մասին 20 տարի երազելու և այդ մրցանակից հրաժարվելու մասին։ Ազնավուրն անկեղծ զրույց է բացում ժամանակակից բարքերի, նորելուկ աստղերի, ինքնագովազդի և, իհարկե, սիրո մասին։ Այսպիսով՝գիրքը դերասանների, երգիչների, երգերի տեքստերի հեղինակների, երգահանների և այսօրվա երիտասարդ սերնդի համար է:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 7-ին Հայ Բարեգործական Ընդհանուր Միության շենքում: Շնորհանդեսին ներկա էին Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը՝ տիկնոջ Քրիստինայի հետ, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության Արտակարգ ու Լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, Newmag ընկերությանն աշխատակազմն ի դեմս՝ ղեկավար Արտակ Ալեքսանյանի, ընթերցասեր ու արվեստասեր, հասարակություն և այլք: Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց մեծն շանսոնյեի մասին պատմող վավերագրական կադրեր, հաղորդումներ նրա մասին և այլն: Ելույթներով հանդես եկան ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության Արտակարգ ու Լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, Ազնավուր հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Newmag ընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը և այլք: Վերջինս նշեց, որ մինչև 2024թ-ի մայիսի 22 և նրա մահվան օրը հոկտեմբերի 1-ը պետք է ամեն տարի թարգմանվեն ու հրատարակվեն նրա բոլոր գրքերը: Հերթական շնորհանդեսը տեղի է ունենալու 2020թ-ի մայիսի 22-ին,որտեղ ընթերցողին ու հանրությանն է ներկայացվելու նրա հերթական գիրքը:

 

Irazek.am

Տարածել