BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

«Ի՞նչ է պոպուլիզմը»․ կայացավ գրքի շնորհանդեսը (տե

«Ի՞նչ է պոպուլիզմը»․ կայացավ գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Այսօր տեղի ունեցավ «Նյումագ» (Newmag) ընկերության կողմից հրատարակված՝ ԱՄՆ Պրինստոնի համալսարանի դասախոս Յան-Վերներ Մյուլլերի «Ի՞նչ է պոպուլիզմը» քաղաքագիտական բեսթսելլերի հայալեզու գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսին մասնակցում էին Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանը, քաղաքագետ, հասարակական գործիչ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար, քաղաքագետ Հայկ Մամիջանյանը, «Արմքոմեդի» հաղորդման հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանը և Նարեկ Մարգարյանը և այլք։ Ելույթներով հանդես եկան գրքի թարգմանիչ Հովհաննես Նիկողոսյանը, հայերեն հրատարակության խմբագիր Գնել Նալբանդյանը, «Նյումագ»-ի գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը, շնորհանդեսը վարում էր գրքի ծանոթագրությունները կազմած լրագրող Դավիթ Սարգսյանը։ Ելույթներն ընդմիջվում էին կարճ տեսանյութերով, որոնք վերաբերում էին այս կամ այն կերպ հաջողություն գրանցած պոպուլիստներին, որոնց թվում ներկայացված էին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենը, Ուրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և այլք, ինչպես նաև ցուցադրվեց գրքի հեղինակ Մյուլլերի՝ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցից հատված։ Իր ելույթում Նիկողոսյանը նշեց, որ գրքի թարգամանության մասին առաջին անգամ Արտակ Ալեքսանյանի հետ խոսել են մոտ 1,5 տարի առաջ և կարճ քննարկումից հետո ստանձնել են գրքի կազմման աշխատանքները։ Թարգմանիչը հատվածներ ընթերցեց գրքից։ «Գրքի, թերևս, ամենակարևոր եզրահանգումը այն է, որ պոպուլիզմը հակապլյուրալիստական երևույթ է՝ բազմակարծություն ու բազմակուսակցականություն չհանդուրժող»,- առաձնացրեց նա։ Գնել Նալբանդյանը նշեց, որ գիրքը կազմելիս աշխատանք է տարվել՝ այն դարձնելու հասկանալի և ժամանակակից հայոց լեզվի համար ընկալելի, ընթերցողի համար դյուրամարս։ Անդրադառանալով գրքի բովանդակությանը՝ խմբագիրն ասաց, որ այն գիտական մի փաստաթուղթ է՝ ցույց տալու համար, թե ինչպես է պետք ընկալել, բացահայտել պոպուլիստներին։ Գրքի դիզայներ Էդիկ Պողոսյանը խորհուրդ տվեց «երեխաներից հեռու պահել պոպուլիզմը»։ «Նյումեգ»-ի տնօրեն Արտակ Ալեքսանյան իր ելույթում ընդգծեց, որ գիրքն իրենից ներկայացնում է մերօրյա գրականություն, որը վերաբերում է մեր շուրջ կատարվող իրադարձություններին ու վերլուծում է դրանք։ Խոսելով պոպուլիզմի մասին՝ նա նշեց․ «Ես կարծում եմ, որ իշխանության վարքագծում կան երկու ծայրահեղ դրսևորումներ․ չափազանց պրագմատիզմը և չափազանց ժողովրդավարությունը, որի ծայրահեղ դրսևորումը մենք անվանում ենք պոպուլիզմ»։

a1plus.am

Տարածել