BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

IDBank-ը պարգեւատրել է մրցույթի հաղթողներին

IDBank-ը պարգեւատրել է մրցույթի հաղթողներին

newmag-y-n

IDBank-ը պարգեւատրել է մրցույթի հաղթողներին, որը հայտարարվել էր ս.թ. օգոստոսի 19-ին՝ լեգենդար Deep Purple ռոք խմբի երգիչ Իեն Գիլանի 75 ամյակի օրը:

Մրցույթի մասնակիցները պետք է IDBank-ի Facebook-ի եւ Instagram-ի էջերում նշեին Իեն Գիլանի իրենց ամենասիրելի կատարումը. իսկ հաղթողների ընտրությունը կատարվում էր պատահականության սկզբունքով:

Օրերս 4 հաղթողները ստացել են մրցանակը՝ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը՝ հեղինակի մակագրությամբ:

Գրքի եւ 2019-ին կազմակերպված Rock Aid Armenia նախաձեռնության 30-ամյակի միջոցառման հովանավորը IDBank-ն է։ 

«Արա Թադեւոսյանն անկեղծորեն ու մանրամասն նկարագրում է նորանկախ Հայաստանի թերեւս ամենաաստղային նախաձեռնության ետնաբեմը, որը կարող է հետաքրքրել ոչ միայն ռոքի սիրահարներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ունեն անիրագործելի թվացող երազանքներ, դրանց հասնելու աննահանջ կամք ու անսպառ եռանդ», - նշում է գրքի հրատարակիչ Newmag-ը:

Գրքի շնորհանդեսը կայացել էր հուլիսի 31-ին՝ «Արմենիա» հեռուստաընկերության առավոտյան հաղորդման ուղիղ եթերում: Հեղինակից բացի, շնորհանդեսին մասնակցել են Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահար Արամ Ասատրյանը, Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը, լրագրող եւ լեռնագնաց Աշոտ Լեւոնյանը, գրքի գործընկեր IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:



Գիրքը վաճառվում է Երեւանի գրախանութներում, այն կարելի է ձեռք բերել նաեւ այս հղումով. https://newmag.am/book/Rockstar: Կայքից գնելու դեպքում գիրքը Երեւանում եւ մարզերում առաքվում է անվճար:

Տարածել

Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը
Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը

Արա Թադևոսյան

2900 ֏

Նկարագրություն

Այս գիրքն ամենախենթ երազանքն իրականություն դարձնելու մասին է։ Երազանքն այնքան համարձակ էր, որ անիրագործելի էր թվում։ Այդպես լրագրող Արա Թադեւոսյանը մի օր որոշում է Հայաստան հրավիրել համաշխարհային այն ռոք աստղերին, որոնք ժամանակին օգնեցին Սպիտակի երկրաշարժից տուժած երկրին։

Այս գիրքը երազանքը կյանքի կոչելու յուրօրինակ ճանապարհային քարտեզ է. ինչպե՞ս սկսել, ինչի՞ց, ի՞նչ անել, երբ հեռախոսազանգերն ու էլնամակները մնում են անպատասխան, երբ բոլորը՝ ընկերներից մինչեւ հովանավորներ, թերահավատ են քո գաղափարի հանդեպ, երբ նախապես ծրագրվածը վերջին 24 ժամում գլխիվայր փոխվում է։

Ինչ է պետք անմիջապես անել, եթե աստղը, ի վերջո, ժամանել է, բայց ատամնացավով։
Արա Թադեւոսյանն անկեղծորեն ու մանրամասն նկարագրում է նորանկախ Հայաստանի թերեւս ամենաաստղային նախաձեռնության ետնաբեմը, որը կարող է հետաքրքրել ոչ միայն ռոքի սիրահարներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ունեն անիրագործելի թվացող երազանքներ, դրանց հասնելու աննահանջ կամք ու անսպառ եռանդ։