Գլխավոր Մեդիալուսաբանում

ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ NEWMAG-Ը SUMMERFEST-ԻՆ

ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ NEWMAG-Ը SUMMERFEST-ԻՆ

newmag-y-n

Հունիսի 22-ին եւ 23-ին, ժամը 16:00-23:00-ն Երազ այգում Newmag-ը հրավիրում է բոլորին Summerfest-ի։

Հունիսի 22-ին եւ 23-ին, ժամը 16:00-23:00-ն Երազ այգում Newmag-ը հրավիրում է բոլորին Summerfest-ի։ Փառատոնային երկու օրերին սպասվում են մշակութային տարբեր ծրագրեր։ Performance Zone-ում տեղի կունենա Նազենի Հովհաննիսյանի «Երբ սերը կյանքի բանաստեղծն է» խորագրով բանաստեղծական երեկոն, կբացվի Վահան Ստեփանյանի «Երեւան. պոզիտիվ նեգատիվներ» լուսանկարչական ցուցահանդեսը, իսկ դերասան Արման Թովմասյանը կներկայանա Ջեկ Լոնդոնի «Զսպաշապիկ» մոնոդրամայով։

Վահան Ստեփանյանի «Երեւան. պոզիտիվ նեգատիվներ» ցուցահանդեսում Երեւանն է, որը շատերս նույնիսկ չենք տեսել: Գուցե ոմանք տեսել են միայն արխիվային լուսանկարներում: Երեւան, որի դիմագիծը մասամբ ջնջվել է, թերեւս մատնվել մոռացության: Ալեքսանդր Թամանյանից առաջ ի՞նչ տեսք ուներ Երեւանը, ինչպե՞ս փոխվեց խորհրդայնացման առաջին տասնամյակում…
Ցուցահանդեսում ընդգրկված են լինելու Երեւանի պատմական լուսանկարներ, որոնք վերաբերում են 19-րդ դարի կեսից մինչեւ 20-րդ դարի 30-ականներն ընկած ժամանակաշրջանին: Բոլոր լուսանկարները Վահան Ստեփանյանի անձնական արխիվից են:

Հունիսի 22/20:00 Newmag/summerfest-ին Երազ այգու Performance zone-ում տեղի կունենա մոնոդրամա՝ Ջեկ Լոնդոն. «Զսպաշապիկը»։ Ներկայացում, որը կստիպի ձեզ խորհել կյանքի, մահվան, անցյալի ու ներկայի, ինչպես նաեւ հավերժական սիրո մասին։ Այն կստիպի նոր աչքերով նայել շրջապատող միջավայրին, մարդկանց, կրոնին, կերպարի հետ վերապրել նրա բոլոր կյանքերը, հույզերն ու ապրումները։ Հերոսը հայտնվել է կալանավայրում, որտեղ նրան սպասվում է կախաղան, նա ամեն օր ենթարկվում է տանջանքների, խորհում կյանքի ու մահվան մասին։ Մոնոդրաման ներկայացնում է Արցախի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, ռեժիսոր-դերասան` Արման Թովմասյան, բեմադրությունը՝ Հայարփի Ասոյանի։

Փառատոնի 2-րդ օրը՝ հունիսի 23-ին, 18:00-ին Performance Zone-ում տեղի կունենա սիրված դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի «Երբ սերը կյանքի բանաստեղծն է» խորագրով բանաստեղծական երեկոն, որի ընթացքում դերասանուհին կկարդա հայ անվանի պոետների ու ժամանակակից գրողների սիրո մասին լավագույն ստեղծագործությունները: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Տարածել