ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Մեդիալուսաբանում

Կայացավ Digitain-ի և Newmag-ի համատեղ Smart մատենա

Կայացավ Digitain-ի և Newmag-ի համատեղ Smart մատենաշարի թվով երկրորդ՝ «Մեծ քառյակը» գրքի շնորհանդեսը

newmag-y-n

Գրքի շնորհանդեսն ուղեկցվեց «Տեխնոհսկաների ներքին խոհանոցը» թեմայով պանելային քննարկմամբ, որի բանախոսներն աշխատել են այս քառյակի և այլ մեծ ՏՏ կազմակերպություններում։ 

Վճարովի բովանդակություն

Դեկտեմբերի 22-ին Դիջիթեյնը և Newmag-ը ներկայացրեցին ՏՏ ոլորտին նվիրված և համատեղ ջանքերով իրականացվող Smart մատենաշարի թվով երկրորդ, հայերեն թարգմանված գիրքը՝ Սքոթ Գալուեյի «Մեծ քառյակը. Amazon, Apple, Facebook, Google ընկերությունների թաքնված ԴՆԹ-ն»։

Այս տեխնոհսկաների ազդեցությունն անժխտելի է, հզորությունն՝ անբեկանելի․ Գալուեյն իր գրքում ցույց է տալիս, որ չորս հսկաների հաջողության ամենամեծ գրավականը մարդկային հույզերն են, ու նրանց՝ այդ հույզերը մանիպուլացնելու կարողությունը: Հեղինակը նաև թվարկում է այս ընկերությունների տված արժեքավոր դասերը, բացահայտում է նրանց գերակայությունն ամրապնդելու գործիքներն ու այն հնարքները, թե ինչպես են կառուցում այսպիսի տեխնոկայսրություններ։

Շնորհանդեսի մեկնարկին իր խոսքով հանդես եկավ Դիջիթեյն ընկերության ռազմավարական նախագծերի ղեկավար Անի Մկրտչյանը, ով ամփոփեց տարին և շնորհակալություն հայտնեց Newmag-ին համագործակցության համար՝ նշելով,- «2022-ն արգասաբեր էր մեր համագործակցության համար․ երեք գիրք համատեղ թարգմանեցինք և հրատարակեցինք։ Հարկ է նշել նաև, որ ՏՏ ոլորտի զարգացումն էականորեն կարևոր և ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի համար, այլև Դիջիթեյնի՝ որպես ոլորտի խոշոր խաղացող, ուստի այս նախաձեռնությամբ վստահ ենք, որ նպաստում ենք ոլորտի զարգացմանը»։ Եզրափակելով ելույթն Անին նշեց նաև, որ Newmag-ի հետ համագործակցությունը շարունակական է լինելու, և հաջորդ տարվա համար ունեն նախատեսված առնվազն երեք գրքի թարգմանություն և հրատարակում։

Շնորհանդեսի և պանելային քննարկման վարող, Rite ընկերության համահիմնադիր Աշոտ Խուդգարյանի հարցին, թե ինչպես է կյանքը տարբերվում ՏՏ հսկաների պատերից այն կողմում, Facebook-ի նախկին աշխատակից և Profound Academy-ի հիմնադիր Մարտին Միրաքյանը պատասխանեց,- «Facebook-ի գրասենյակներում ամեն ինչ կազմակերպված է այնպես, որ աշխատակիցները կենտրոնանան գործ վրա և ավելորդ ժամանակ չծախսեն այլ բաներ համար, ինչպես օրինակ ամեն շենքի առաջին հարկում տեղակայված անվճար սննդի կետերն են»։ Իսկ ահա Amazon-ի նախկին աշխատակից և ներկայումս 5thKind ընկերության DevOps ինժեներական գծով տնօրեն Արմեն Ռոստոմյանը շեշտեց, որ Amazon-ում ամեն բան արվում է, որ աշխատակիցները հետևեն կազմակերպության մշակույթին,- «Կա հատուկ ներքին մշակույթի ձեռնարկ, որն ամեն նոր աշխատակից պարտավոր է կարդալ և սովորել»։ Նա նաև հավելեց, որ ժամանակի ընթացքում նույնիսկ հատուկ բարբառային լեզու է ստեղծվել, որը հասկանում են միայն ամազոնցիները։ Անդրադառնալով այս հարցին՝ Դիջիթեյն ընկերության ՄՌԿ բիզնես գործընկեր Անժելա Մուրադյանն ասաց,- «Դիջիթեյնում աշխատանքի ընդունվելիս մենք կազմակերպում ենք թիմին համապատասխանության հարցազրույց պարզելու համար արդյո՞ք թեկնածուն կներգրավվի թե՛ կազմակերպության և թե՛ տվյալ թիմի ներքին մշակույթին»։

Շարունակելով զրույցը՝ Աշոտ Խուդգարյանը ևս մեկ հետաքրքիր հարցադրում արեց այն մասին, թե ինչպես են ազդել այդ հզոր բրենդները քննարկման մասնակիցներից յուրաքանչյուրի վրա։ Google-ի նախկին աշխատակից, իսկ այժմ BlueQubit-ի համահիմնադիր և տեխնիկական գծով տնօրեն Հայկ Տեփանյանն նշեց, որ Google-ում աշխատանքի անցնելուց հետո նմանօրինակ պանելային քննարկումների և հարցազրույցների հրավերներ շատ է ստանում։ Մարտին Միրաքյանն էլ խոսեց Facebook-ի թափանցիկության մասին, ինչն, այնտեղ աշխատելով, նաև իրեն է փոխանցվել,- «Facebook-ում ընդունված է գործել արագ և թափանցիկ, ինչի վառ օրինակն է տեխնիկական խնդիրների դեպքում արագ արձագանքը և դրան մասին պաշտոնական հայտարարությունը հենց իր՝ Facebook-ի կողմից։ Այս մշակույթը գալիս է ղեկավարից, ով՝ չնայած իր զբաղվածությանը շաբաթը մեկ անգամ հանդիպում է կազմակերպում աշխատակիցների հետ և հնարավորություն տալիս իրեն հղել ցանկացած հարց»։ Դիջիթեյնի ներկայացուցիչ Անժելա Մուրադյանն էլ հավելեց որ, թեև տեղական շուկայում, բայց կազմակերպությունն ամեն ինչ անում է, որպեսզի հենց աշխատակիցները լինեն Դիջիթեյնի՝ որպես գործատու բրենդ ամբասադորները։

Պանելային քննարկումն ամփոփվեց հետևյալ հարցով՝ ի՞նչ տարօրինակ ու հետաքրքիր բաներ կային տեխնոհսկաների գրասենյակներում։ Հայկը նշեց, որ Google-ում կա շենք, որտեղ կա մեծ սղարան երրորդից առաջին հարկ իջնելու համար։ Facebook-ի յուրահատկություններից Մարտինն առանձնացրեց տարծքում առկա վարսավիրանոցները, լվացքատները, լոգարաներն ու անվճար բարերը։ Այս հետաքրքրական հարցն ամփոփեց Անժելան՝ նշելով, որ Դիջիթեյնն էլ անմասն չի մնում իր աշխատակիցների առօրյան ավելի հաճելի ու արդյունավետ դարձնելու գործից․ գրասենյակում ստեղծված են հարմարավետության և հանգստի համար նախատասված բազում պայմաններ, ինչպիսիք են հատուկ կահավորված հանգստի սենյակները, անվճար մերսման սրահը, սեղանի ու ֆուսբոլի խաղերը, ինչպես նաև մարզադաշտը, որը նախատեսված է միայն Դիջիթեյնի աշխատակիցների համար լիովին անվճար։ «Այս ամենից զատ մենք՝ որպես ՄՌ թիմ, նաև կազմակերպում ենք բազում միջոցառումներ նշելու համար ինչպես մասնագիտական, այնպես էլ ոչ մասնագիտական տոները»,- հավելեց Անժելան։

Ամփոփելով երեկոն միջոցառման վարող Աշոտ Խուդգարյանն առանձնացրեց, որ բնական է՝ մեծ ընկերություններն ուզում են ամեն գնով պահել իրենց աշխատակիցներին, իսկ այդպիսի տեխնոհսկաներում աշխատելով՝ կարելի է շատ բան սովորել սեփականը սկսելու համար։ 

 

 

Տարածել