Կին գրողների միջազգային նոր ֆորում
Ըստ Արմենպրեսի՝ Հայաստանում եւ աշխարհում կին գրողների դերը բարձրացնելու, նրանց գործերը հանրության լայն շրջանակին ներկայացնելու, հայ եւ օտարազգի կին գրողների միջեւ երկխոսություն ծավալելու նպատակով Newmag հրատարակչության եւ «ԱՐԻ» գրականության հիմնադրամի նախաձեռնությամբ առցանց հարթակում կանցկացվի «Զապել» կին գրողների միջազգային ֆորումը:
«ԱՐԻ» գրականության հիմնադրամի գործադիր տնօրեն Արեւիկ Աշխարոյանն ասաց, որ նախատեսում են ֆորումը վերածել փառատոնի, որի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի կին գրողների ամբողջ աշխարհից՝ նպաստելով հայ եւ օտարազգի ստեղծագործողների հանրահռչակմանը:
Կազմակերպիչների խոսքով՝ ֆորումը պոլսահայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ եւ ազգային-հասարակական գործիչ Զապել Եսայանի անունով կոչելով՝ հարգանքի տուրք են մատուցել մեծ գրողի հիշատակին:
«Newmag» հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանը, ներկայացնելով ֆորումի իրականացման ձեւաչափը, տեղեկացրեց, որ արդեն գործարկել են www.zabel.am երկլեզու՝ հայերեն եւ անգլերեն կայքը, որտեղ կարելի է նախապես տեղեկանալ դասախոսությունների ու քննարկումների մասին, կարդալ քննարկումների վերաբերյալ նյութերն ու դիտել տեսանյութերը: Կայքում կներկայացվեն նոր գրողները, գրական իրադարձություններն ու նորությունները, կհրապարակվեն նաեւ անտիպ գործեր: «Մեր հարթակը գրողներին թույլ կտա առավել լայն տարածել իրենց գործերը»,- նշեց ծրագրերի ղեկավարը:
Ֆորումի շրջանակում յուրաքանչյուր ամիս որեւէ երկրի գրողների ամիս է հայտարարվելու. փետրվարը նվիրված կլինի հայ գրողներին:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը