BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

Լույս է տեսել Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճ

Լույս է տեսել Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գիրքը. գաղտնազերծվել են բարձր մակարդակի բանակցությունների մանրամասներ

newmag-y-n

Լույս է տեսել Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գիրքը. գաղտնազերծվել են բարձր մակարդակի բանակցությունների մանրամասներ

«Միայնակ ընդդեմ ճակատագրի» գիրքը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար (2008-2010 թթ.) Սամվել Ֆարմանյանի վկայությունն է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման այն փորձի մասին, որ ստացել է ֆուտբոլային դիվանագիտություն անունը։

«Մեմուարային գրականությունը համարում եմ հարգանքի դրսևորում մեր պետականությանը, նաև՝ ուղերձ գալիք սերունդներին։ Բոլոր այն մարդիկ, որ զբաղեցրել են բարձր պաշտոններ, պարտավոր են իրենց տիրապետած տեղեկությունը փոխանցել ոչ միայն ժամանակակիցներին, այլ նաև գալիք սերունդներին։ Հանրային գիտակցության մանիպուլյացիան, հանրային հիշողության կորուստը, պատմության խեղաթյուրումը կարող են դժոխք տանել աշխարհի բոլոր ժողովուրդներին։ Գիրքը շարադրելիս իմ նպատակն է եղել իմ տիրապետած տեղեկությունները դարձնել հանրության սեփականությունը և հնարավորություն տալ ընթերցողներին մտորել տեղի ունեցածի մասին։ Ձեզ չեմ փոխանցել ոչինչ պակաս, քան ես գիտեի և ոչինչ ավելին, քան ես տեսել եմ», - «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքի շնորհանդեսին ասաց գրքի հեղինակը՝ Սամվել Ֆարմանյանը։

Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Վահրամ Տեր-Մաթևոսյանի գնահատմամբ՝ Սամվել Ֆարմանյանի հուշագրությունը վերլուծական հանրույթի և գիտական համայնքի համար պարունակում է կարևոր շերտեր, նորություններ, բացահայտումներ. հեղինակին հաջողվել է վերականգնել բանակցություններից այնպիսի դրվագներ, մանրամասներ, երկխոսություններ, որ, գուցե, մոռացվել են հենց մասնակիցների կողմից։ «Քաղաքականության մեջ չկան մանրուքներ» կարգախոսով հեղինակին հաջողվել է ցույց տալ փոքր պետության մեծ խնդիրների ոլորապտույտ հետնաբեմը։

«Հայ-թուրքական բարդ հարաբերությունների մասին Հայաստանի վերլուծական հանրույթում շատերն են խոսել, բայց քչերն են փորձել գիտական մեթոդաբանության կիրառմամբ քննել խնդրի չերևացող կողմերը։ Ինձ համար այս մենագրության կարևոր արժեքներից մեկը նախագահի ունեցած բանակցությունների բառացի և մանրամասն վերարտադրումն է։ Այս գիրքը հնարավորություն է ընձեռում սովորել ոչ վաղ անցյալից, սովորել մեզնից։ Որպես Թուրքիայի պատմության մասնագետ՝ ցանկանում եմ շեշտել, որ հայ-թուրքական հարաբերություններն ավելի շատ ունեն չերևացող, քան թե տեսանելի շերտեր և խոչընդոտներ. առանց այս աշխատանքի՝ այդ անտեսանելի շերտերի վերաբերյալ մեր վերլուծությունները կլինեն կիսատ։ Սա մանրամասն կարդալու և խորհելու գիրք է», - նշեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։ 

Գրքի խմբագրի՝ Արմեն Ամիրխանյանի գնահատմամբ՝ հիմնավոր և մանրակրկիտ աշխատանք է արվել. «Եղել ենք այս իրադարձությունների լուսաբանման առաջնագծում, մանրամասներով գիտեինք ամեն ինչ, բայց գիրքը մեզ համար էլ հայտնություն էր»։

Հեղինակը լիահույս է, որ գիրքը կծառայի պետական կյանքի ապագա կազմակերպիչներին, կունենա օգտակարություն՝ հասկանալու համար, որ աշխարհաքաղաքական գործընթացները հուզականության, ցանկություններով առաջնորդվելու կամ երազանքներն իբրև իրականություն մատուցելու ասպարեզ չեն և, որ հաջողելու համար պահանջվում են մաթեմատիկական ճշգրտությամբ հաշվարկներ, հետևողականություն, խոհեմություն՝ սեփական շահերից չնահանջելու համար։  

Տարածել