Լույս է տեսել «Ռոնալդու. կատարելության տենչով» գրքի հայերեն տարբերակը
Սեպտեմբերի 19-ին Օպերա Սյուիթ հյուրանոցում տեղի ունեցավ «Ռոնալդու. կատալության տենչով» գքրի շնորհանդեսը: Գրքի հեղինակը իտալացի լրագրող Լուկա Կայոլին է: Գիրքը պատմում է Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի չբարձրաձայնված դրվագների ու քչերին հայտնի զրույցների մասին:
Գիրքը անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը, իսկ թարգմանության խմբագիրը Վասակ Դարբինյանն է: Գրքի ստեղծման գործընթացին մասնակցել է նաև լրագող Արմեն Նիկողոսյանը, որը ոչ միայն ծանոթագրությունների հեղինակն է, այլև գրքի հայերեն հրատարակության համար գրել է հատուկ նախաբան:
«Գրքի վրա աշխատելու ընթացքում հասկացա, որ այն ինչ ես գիտեմ Ռոնալդուի ու «Ռեալի» մասին, իսկ ես մտածում էի, որ բավական շատ բան գիտեմ, իրականում գիտեմ դրա չնչին մասը միայն: Իսկ երբ հայտնի դարձավ, որ Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս», նաև գրեցի լրացուցիչ վերջաբան–հետգրություն», – ասել է Արմեն Նիկողոսյանը:
Գիրքը բոլոր գրախանութներում հասանելի կլինի սեպտեմբերի 22-ից և կարժենա 5800 դրամ:
Հավելենք, որ սա «Newmag» ընկերության հրատարակած թվով երկրորդ գիրքն է: Հաջորդ գիրքը ծրագրվում է թողարկել մինչև այս տարվա ավարտը: Այն նվիրված է լինելու Լեո Մեսիին:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է