«Լրիվ գիժ ես». Գիլանը պատմել է Պավարոտիի եւ Nessun Dorma-ի մասին

Deep Purple խմբի նոր` Whoosh! ձայնասկավառակի լույս ընծայման առիթով Loudersound.com կայքը հարցազրույցներ է վարել խմբի բոլոր հինգ անդամների հետ:
Հարցազրուցավարը խմբի երգիչ Իէն Գիլանին հիշեցրել է, որ երբ մի քանի ամիս առաջ մահացել էր լեգենդար Լիթլ Ռիչարդը, նա զգացմունքային գրառում էր արել իր կայքում եւ հարցրել, թե ինչ է զգում, երբ հեռանում են մեծերը:
«Ես մի կանոն ունեմ, որը ձեւակերպել եմ Ջոն Լորդի հիշատակին նվիրված Above And Beyond երգում. «Երբեւէ միմյանց հպված հոգիները հավերժ երկվորյակ են դառնում»: Ուստի, ֆիզիկական հեռացումն այնքան էլ ցավալի չէ ինձ համար, քանի որ զգում եմ, որ իրենք ինձ հետ են: Ես հաճախ չեմ արտասվում, չնայած լաց եղա, երբ մահացավ Լուչանո Պավարոտին», - պատմել է Իէն Գիլանը:
Տեսնելով լրագրողի զարմացած հայացքը, նա շարունակել է.
«Երկու անգամ երգել ենք միասին, բավական լավ էի ճանաչում նրան: Մեր առաջին ելույթից առաջ նա զանգահարեց ինձ եւ ասաց. «Միասին երգելու ենք: Ո՞ր երգը ընտրենք՝ միգուցե Child in Time»:
Ես էլ ասացի. «Շնորհակալ եմ, բայց ոչ: Արի Nessun Dorma-ն (Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի վերջին գործողության մեներգերից մեկը-խմբ․) երգենք: Խոսափողի այն կողմում լռություն տիրեց: Հետո Պավարոտին ասաց. «Ինձ հետ ուզում ես Nessun Dorma երգե՞լ: Լրիվ գիժ ես»: Նա ցանկանում էր փոփ աստղ լինել եւ իր արածների հիմքում հենց դա էր»:
Իէն Գիլանը նաեւ պատմել է, որ Պավարոտին առաջարկում էր զուգերգով կատարել տարբեր հայտնի երգեր, բայց այդ գաղափարը կյանքի չկոչվեց: «Չեմ կարծում, որ դա լավ միտք էր», - նկատել է երգիչը:
Նշենք, որ Իէն Գիլանի մասին պատմող վավերագրական ֆիլմում Nessun Dorma-ն երգելու պատմությունը ներկայացրել է նաեւ Լուչանո Պավարոտին:
«Երբ ինձ ասացին, որ Deep Purple-ը ցանկանում է ինձ հետ կատարել այլ մեներգը, ես հարցրեցի. արդյո՞ք ձեզ լավ եք զգում: Nessun Dorma-ն ամենաբարդ մեներգերից մեկն է ու ես չէի հասկանում, թե ինչու է այդ հրաշալի երաժիշտը ցանկանում ինքնասպանություն հիշեցնող ռիսկի գնալ: Մի խոսքով, ինքս ինձ ասացի՝ այդ մարդը կամ խելագար է, կամ էլ՝ հանճար: Ու պարզվեց, որ նա հանճար է», - անկեղծացել էր Պավարոտին:
Newmag հրատարակչությունը լույս է ընծայել Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը, որը պատմում է Իէն Գիլանի եւ Հայաստանի կապի մասին: Գիրքը կարող եք գտնել գրախանութներում, այն կարելի է ձեռք բերել նաեւ այս հղումով. https://newmag.am/book/Rockstar: Կայքից գնելու դեպքում գիրքն առաքվում է անվճար:

Արա Թադևոսյան
5800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Skill ընկերության և Newmag հրատարակչության միջև կնքվել է համագործակցության հուշագիր. CAREER CITY FEST-ում առաջին անգամ կանցկացվի Newmag Fair CCF edition-ը (լուսանկարներ)

Ես ներողություն եմ խնդրում Տիգրան Հայրապետյանի ընկերներից, որ 25 տարի տեւեց պրոցեսը. Նազենի Ղարիբյան

3-րդ հանրապետությունը ձախողվեց, որովհետև միտքը, ազգային կապիտալը և քաղաքական ինստիտուտներն իրար չհանդիպեցին. զարգացան զուգահեռ կյանքերով, և կուլմինացիան Նիկոլի իշխանությունն էր. Վահե Հովհաննիսյան

«Նոր գիրք»-11/25. Փամուք, Մինաս, դեր Կոլկ
