ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԻ ՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՐՈՒՍՏ ԾՐԱԳԻՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
Հունիսի 1-ին եւ 2-ին «Զանգակ» գրատան կողմից Երեւանի Անգլիական այգում կանցկացվի Մանկական գրքի փառատոն:
Հունիսի 1-ին եւ 2-ին «Զանգակ» գրատան կողմից Երեւանի Անգլիական այգում կանցկացվի Մանկական գրքի փառատոն: Իր տեսակով, փառատոնը միայն ժամանցային նախաձեռնություն չէ, այն ունի նաեւ կրթական, մշակութային եւ սոցիալական նշանակություն։ Մանկական գրքի փառատոնը տեւելու է երկու օր, ունի մեծ եւ հագեցած ծրագիր, որում զուգորդվելու են գրական իրադարձություններն ու ժամանցը, դասախոսություններն ու խաղային ծրագիրը, թատերական ներկայացումներն ու համերգները, եւ այդ ամբողջը՝ ազատ մուտքով, ջերմ եւ ուրախ մթնոլորտում:
Հունիսի 1-ին եւ 2-ին համերգներով հանդես կգան «Կաթիլ բենդն» ու «Բարբառ փրոջեքթը»։ Տեղի կունենա «Երազ» մատենաշարի նոր գրքերի շնորհանդեսը․ «Սկանդարն ու միեղջյուրի գողը», «Մյուռն ու հապալասը», «Ստվերաշխարհը» («Նյումեգ» հրատարակչություն), ինչպես նաեւ՝ Նարինե Աբգարյանի «Շոկոլադե պապիկը» («Արեւիկ» հրատարակչություն), Արփի Մաղաքյանի «Տիգրան Մեծի հեքիաթը», «Աշխարհի լավագույն մայրիկը» գրքերի շնորհանդեսը («Զանգակ» հրատարակչություն)։
Նախատեսված են ինտերակտիվ տիկնիկային ներկայացում՝ «Կապույտ աղվեսը» (Հեքիաթերեն), միաժամանակ՝ «Փոքրիկ Հեքիաթագիրներ» մրցույթի ամփոփում («Զանգակ» գրատուն) եւ այլ ծրագրեր։
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը