Մանյունյան միլիոնավոր կինոմաններին կհիշեցնի Հայաստանի մասին. Նարինե Աբգարյանի վեպն էկրանավորվել է (տեսանյութ)
Նարինե Աբգարյանի` 9 լեզվով լույս տեսած և բեսթսելլեր դարձած հայտնի «Մանյունյա»-ն էկրանավորվել է: Սերիալի առաջին երկու մասը հայ ընթերցասերները հնարավորություն ունեցան դիտել «Մոսկվա» կինոթատրոնում: Դերասանական կազմը տեղում մատերը խաչ արած սպասում էր նրանց ար
Նարինե Աբգարյանի` 9 լեզվով լույս տեսած և բեսթսելլեր դարձած հայտնի «Մանյունյա»-ն էկրանավորվել է: Սերիալի առաջին երկու մասը հայ ընթերցասերները հնարավորություն ունեցան դիտել «Մոսկվա» կինոթատրոնում: Դերասանական կազմը տեղում մատերը խաչ արած սպասում էր նրանց արձագանքին:
«Գիրքը շատ հետաքրքիր է, և կարծում եմ` մեր աշխատանքն էլ է հետաքրքիր: Ես եկել եմ քննություն հանձնելու»,-խոստովանեց Մանյունյայի տատիկին` բարի, բայց խստապահանջ Տային կերպավորած Ջուլիետա Ստեփանյանը:
Բերդում ծնված երկու ընկերուհիների պարզ ու մաքուր, ամենաիրական ընկերության և արկածների մասին զվարճալի դրվագներով սերիալի ռեժիսորը Արման Մարությանն է: Գրողի համաձայնությունը ստացել են միայն մի պայմանով, որ չհեռանան հեղինակի գրչից: Նարինե Աբգարյանի խոսքով՝ հենց այդպես էլ եղել է.
«Այս ֆիլմի յուրահատկությունը գիտեք որն է, որ այնքան էլ սովետական չէ, ոնց որ Հայաստանի մասին լինի: Հայաստանն այնքան գեղեցիկ է այնտեղ, որ ոնց որ մեր երկրի գովազդը լինի: Ես հուսով եմ, որ ահագին տուրիստներ կգան Հայաստան»,- նշեց գրողը:
Հեղինակը վեպը գրել է ռուսերեն: Այն լույս է տեսել 2010 թվականին, մի քանի տարի հետո թարգմանվել հայերեն: Երկար դադարից հետո «Մանյունյա»-ն վերահրատարակել է «Նյումեգ» հրատարակչությունը`նոր կազմով ու դիզայնով: Պրեմիերայից առաջ Նարինե Աբգարյանը համբերատար ու սիրով հերթով գրքերը մակագրում էր:
«Հիասքանչ ընթերցողներ ունենք, ու ամեն մեկը շատ յուրահատուկ գեղեցկություն ունի ու կարողանում է յուրահատուկ բառեր ասել ինձ, որոնցից ես կարողանում եմ թևավորվել ու հոգով լցվել ջերմությամբ»,- անկեղծացավ Նարինեն:
Սերիալը ռուսական okko.tv առցանց հարթակի արտադրանքն է: «Մանյունյա»-ի ցուցադրմամբ նրանք մուտք գործեցին նաև հայկական շուկա: Հայաստանաբնակները մինչև տարեվերջ անվճար դիտման հնարավորություն կունենան:
Մանյունյայի հետքերով կինոթատրոն եկած ընթերցողները սերիալի շարունակությունը կկարողանան դիտել okko.tv կայքէջում գրանցվելուց հետո:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է