Winter Fest 2026 / Փետրվարի 7Winter Fest 2026 / Փետրվարի 7Winter Fest 2026 / Փետրվարի 7Winter Fest 2026 / Փետրվարի 7Winter Fest 2026 / Փետրվարի 7Winter Fest 2026 / Փետրվարի 7Winter Fest 2026 / Փետրվարի 7Winter Fest 2026 / Փետրվարի 7Winter Fest 2026 / Փետրվարի 7Winter Fest 2026 / Փետրվարի 7
Գլխավոր Մեդիալուսաբանում

Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գ

Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին

01/27/2026

newmag-y-n

1999 թվականին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի է ունենում մի դեպք, որը երկու տասնամյակ անց պետք է դառնա քրեական գործ, սակայն վաղեմության ժամկետը խառնում է բոլորի խաղաքարտերը։ Ի՞նչ է կատարվել իրականում, երբ հայտնի պատգամավորը, նախարարն ու սկսնակ լրագրողուհին առանձնացել են բնակարանում։

Ծանր մանկություն, հետտրավմատիկ սթրես, ու անպատասխան հարցեր, որոնք տանջում են բռնաբարությունից ծնված աղջկան։ Մոր առեղծվածային մահը, սկանդալային գիրքը, քաղաքական հայտնի դեմքերի անունները ստիպում եմ մտածել, որ մորը սպանել են։ Լրագրողական հետաքննություն, որ գերեզմանից դուրս է հանում բոլորի վախերը։

Լրագրող Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխել» գրքի հերոսները հայտնվում են ճակատագրական տանն ու կանգնում ամենաբարդ հարցի առաջ։

Գրքի ժանրը հոգեբանական թրիլլեր է՝ դետեկտիվ տարրերով: Օրերս հեղինակը այն կհանձնի ընթերցողի դատին, մինչ այդ նա առաջին մանրամասները պատմել է Tert.am Life-ին:

«Գիրքը պատմում է լրագրողի մասին, որը 20 տարի անց քրեական գործ է հարուցում ամուսնու դեմ` բռնաբարության մեղադրանքով: Քրեական գործը չի հասցնում ընթացք ստանալ, լրագրողը անսպասելի մահանում է: Նրա աղջիկը`Լյուսին, մոր մահից հետո նրա աշխատասենյակում գտնում է երկու թղթապանակ՝ «Սևագիր 1» և «Սևագիր 2»: Կարդալով աղջիկը նոր մանրամասներ է բացահայտում մոր անցյալից: Մոր առեղծվածային մահը, տպարան չհասած սկանդալային գիրքը, քաղաքական հայտնի դեմքերի անունները ստիպում են մտածել, որ մոր մահը ծրագրված է եղել։ Լյուսին սեփական հետաքննությունն է սկսում`չպատկերացնելով անգամ, որ իր բոլոր վախերը գերեզմանից դուրս են գալու։ Նա հայտնվելու է նույն տանը, որտեղ մայրն էր ու կանգնելու է ամենաբարդ հարցի առաջ։ Սա պատմություն է մի կնոջ ցավի մասին, որ միահյուսված է 90-ականների ողբերգական դեպքի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Մարիաննա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ գրքի գլխավոր ուղերձն է`«դու գտնելու ես այնտեղ, որտեղ չես փնտրում և դա լինելու է այն, ինչ դու չէիր փնտրում»:

«Լրագրողների մոտ գաղափարները ծնվում են ամեն վայրկյան, կդառնան հոդված, թե գիրք՝ կախված է նպատակներից: Լրագրողները սիրում են հետաքրքիր պատմություններ գտնել: 14 տարի լուրեր վարելուց հետո, ես գտա ևս մեկ ձև ինքնաարտահայտման համար, և դա գիրքն է, որը քեզ չի կաշկանդում պատմելու այն, ինչ լսել ես, զգացել: Գրականությունը քեզ ստիպում է մտածել ու տեսնել լայն, կերտել հերոսներ ու խտացնել բազում ապրումներ»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Մարիաննան:

Սա հեղինակի երկրորդ գիրքն է, առաջինը`«Կասկադ 6.15- ը սիրավեպ է, լույս է տեսել 2021թվականին՝ Զանգակ հրատարակչության կողմից և դարձել բեսթսելլեր: «Այն պատմում էր սիրային եռանկյունու մասին: Գիրքս թարգմանվում է ռուսերեն ու ֆիլմ դառնալու ճանապարհին է: Նոր վեպս նույն տրամաբանության մեջ է, իմ կյանքի փիլիսոփայությամբ` համարձակ»,- ամփոփեց Մարիաննա Հակոբյանը:


Տարածել

Անունները չփոխե՛լ
Անունները չփոխե՛լ

Մարիաննա Հակոբյան

5800 ֏

Նկարագրություն

Լյուսին մոր մահից հետո նրա աշխատասենյակում գտնում է երկու թղթապանակ։ Դրանցում մայրը պատմում է 1999-ին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին, որը երկու տասնամյակ անց պետք է դառնա քրեական գործ, սակայն վաղեմության ժամկետը խառնում է բոլորի խաղաքարտերը։ Լրագրող Լյուսին հետաքննություն է սկսում՝ չպատկերացնելով, որ իր բոլոր վախերը նոր կյանքով են ապրելու։ Նա հայտնվելու է նույն տանը, որտեղ մայրն էր բռնության ենթարկվել, ու կանգնելու է ամենաբարդ հարցի առաջ։ Ի՞նչ կբացահայտի երիտասարդ լրագրողը, որի հետաքննության առանցքում իր ծնողներն են ու նրանց մութ անցյալը։ Նրա մոր թողած ձեռագրերը գեղարվեստական տեքստե՞ր են, թե՞ անձնական օրագիր։ Եվ գլխավոր հարցը՝ Լյուսին պե՞տք է իմանա այն ամենը, ինչ ծնողները խնամքով թաքցրել են երկար տարիներ։ Արագ ընթացող վեպ-հետաքննություն, որի ընթացքում գլխավոր հերոսուհին գտնում է պատասխաններ, որոնք չէր էլ փնտրում։